Ես գնում եմ ԱՀ ԱԺ, այնտեղ ի ցույց դնելու իմ գիտելիքները, փորձը, հմտությունները ի բարօրություն Արցախի Հանրապետության. Դավիթ Գալստյան
Արցախի Հանրապետությունում սույն թվականի մարտի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Արդարություն» կուսակցությունը քաղաքացիների տբած քվեների արդյունքում երեք մանդատով ներկա է գտնվելու ԱՀ յոթերորդ գումարման խորհրդարանում։ Կուսակցության կողմից նորընտիր պատգամավորների թվում է նաև Դավիթ Գալստյանը, ով իր աշխատանքային գործունեությունը 2002 թվականից սկսել է ԱՀ հարկային պետական ծառայության կրտսեր պետական ծառայողի հաստիքից և հասել մինչև պլանավորման և վերլուծությունների բաժնի պետի պաշտոնին, իսկ 2011 թվականին տեղափոխվել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ: Նորընտիր պատգամավորը շնորհակալություն է հայտնել ժողովրդին կուսակցությանը տված քվեների համար, որի շնորհիվ Դավիթ Գալստյանը հնարավորություն է ստացել իր գործունեությունը ծավալել որպես Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր և ֆեյսբուքի իր միկրոբլոգում գրել է.
«Սիրելի գործընկերներ,
Ձեր հետ տարիներիս աշխատանքային փորձը հարկային և բանկային համակարգում ինձ սովորեցրին հասկանալ և գիտակցել օրենքների կատարելությունը և անկատարությունը, այն բոլոր դժվարությունները և վտանգները, որոնք բխում են օրենսդրական երկակի ստանդարտներից։ Հիմա ինձ ԱՀ քաղաքացիները տվել են հնարավորություն իմ հմտությունները և գիտելիքները օգտագործելու օրինաստեղծ գործունեության մեջ։ Առաջնային ինձ համար հարկային դաշտում օրենսդրական փոփոխություններն են, որոնք հավասար հնարավորություններ և պայմաններ կստեղծեն հարկատունների համար։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ գործընկերներին թիմային աշխատանքի հմտություններ ձեռք բերելու, մարդկային հարաբերություններում ճիշտ արժեհամակարգ ձևավորելու և համատեղ աշխատանքի համար։
Հիմա ես գնում եմ ԱՀ ԱԺ, այնտեղ ի ցույց դնելու իմ գիտելիքները, փորձը, հմտությունները ի բարօրություն Արցախի Հանրապետության:
Աստված բոլորիս պահապան և խաղաղություն մեր Հայրենիքին»:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...