Իշխող խմբակցության որևէ պատգամավոր կողմ չքվեարկեց ֆորսմաժորային իրադրությունում կոմունալների, վարկային և այլ պարտավորությունների չկատարման համար պատասխանատվությունից ազատելու նախագծին. Է. Մարուքյան
Այսօր մերժվեց ֆորսմաժորային իրադրությունում վարձավճարների, կոմունալների, վարկային եւ այլ պարտավորությունների չկատարման համար պատասխանատվությունից ազատման վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և տեսանյութ հրապարակել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Քիչ առաջ ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում մերժվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որը միտված էր աջակցել այն անձանց, ովքեր ֆորսմաժորային իրադրությունում չեն կարողանում կատարել իրենց պայմանագրային պարտավորությունները, այդ թվում՝ սահմանված վարկային, վարձակալության, կոմունալ ծառայությունների և այլ պայմանագրերով՝ օրենքով հստակ սահմանելով, որ պայմանագրային պարտավորության խախտման համար անձը ենթակա չէ պատասխանատվության, եթե պարտավորությունը չկատարելը կամ անպատշաճ կատարելն անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժորի) ազդեցության հետեւանք է։
Մեր կողմից հիմք է ընդունվել միջազգային առաջավոր փորձը, միաժամանակ նախագիծը կազմվել է ոլորտի երկար տարիների փորձառություն ունեցող նեղ մասնագետների հետ համագործակցությամբ։
Ընդ որում, նախագծի հիմնական զեկուցող Տարոն Սիմոնյանը հայտարարեց, որ պատրաստ է ընդունել իշխող մեծամասնության առաջարկները, եթե այդպիսիք լինեն։ Սակայն հասկանալի պատճառներով առաջարկներ չկային, և հանձնաժողովի այլ պատգամավորների հարցադրումներից կարող ենք միայն եզրակացնել, որ նրանք ցույց են տալիս դատարանի ճանապարհը։
Իշխող խմբակցության որևէ պատգամավոր կողմ չքվեարկեց այս նախագծին»,- գրել է Մարուքյանը։
Մանրամասները՝ տեսանյութում:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու