Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Մեղրիից Հայաստանն իրապես ուժեղ կարող է լինել միայն ուժեղ առաջնորդ ունենալու դեպքում. Տիգրան Դումիկյան Ուժեղ Հայաստան՝ արժանապատիվ ապագայի համար 7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար Վարդանյան Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան»
Թրամփը ուղիղ աջակցել է Փաշինյանին այնպես, ինչպես կաջակցեր ԱՄՆ որևէ սենատորի կամ նահանգապետի․ՍարգսյանՀունիսի 7-ին պետք է գնալ ընտրությունների ժողովուրդ ջան հանուն իրական հաղթանակների ու փոփոխությունների. Արամ Վարդևանյան300 հազար ադրբեջանցիները մեկ օրում չեն գալու․ դա երկարաժամկետ դեմոգրաֆիական հիմնախնդիր է․ Կարպիս Փաշոյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը Երևանի Կենտրոն վարչական շրջանում«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը Երևանի Շենգավիթ վարչական շրջանումԱրամ Վարդևանյանը՝ առողջության, Քոչարյանի թիմից Կարապետյանի թիմ անցնելու մասինՄեր հավատքը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ ամուր մնա և փոխանցվի մեր ապագա սերունդներին. Նարեկ ԿարապետյանՀայ ժողովուրդը վերականգնեց պետականությունը ծանր ժամանակներում․ Արմեն ՉարչյանՊուտինը շնորհավորել է Ալիևին Ադրբեջանի Անկախության օրվա առթիվ«Ուժեղ Հայաստանի» ուժեղ քայլերթը Բյուրեղավանի փողոցներումՄայիսի 28-ը մեր հաղթանակի օրն է. Հրայր ԿամենդատյանՀանրապետության օրվա ուղերձով Սամվել Կարապետյանը խոսեց պետության մասին Ի՞նչ կարելի է Զեւսին, չի կարելի եզին․ ՇարմազանովՇնորհավոր Հայաստանիս 108-ամյա Հանրապետության տարեդարձը. Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստանը» նախընտրական հանդիպումները շարունակում է Կոտայքի մարզի Եղվարդ համայնքումՀնարավոր է խաղաղության հասնել, երբ տարածաշրջանի պետությունները թույլ չեն տալիս Արևմուտքին միջամտելու մեր տարածաշրջանի ներքին գործերին. Մհեր Ավետիսյան«Ուժեղ Հայաստան» դաշինքը, նրա հետ միասին` «ՀայաՔվե» միավորման անդամները, Կոտայքի մարզի Զովունի բնակավայրում ենՆերկայացվել է ԵՄ պահանջներին համապատասխանեցման և արտահանման գործընթացների բարելավման ընթացքըՀատուկ ուղերձ` Հանրապետության օրվա կապակցությամբ. Ուժեղ Հայաստան Բյուրեղավանի Ուժեղ ընդունելության համար Շնորհակալ ենք. Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

««Իմ քայլը»-ի իշխանության գալուց հետո երկիրը հայտնվել է ներքին և արտաքին քաղաքական մեկուսացման մեջ»

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Անցած շաբաթ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «անպարկեշտ առաջարկություն» արեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը՝ որպես իշխող խորհրդարանական մեծամասնություն, փաստացի հասնել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությանը, և իր իսկ շարքերից նրա փոխարեն ավելի պետականամետ, հավասարակշիռ և գործունյա վարչապետ առաջադրել, որը կկարողանա հասարակության այլ ուժերի հետ աշխատելով, երկիրը դուրս բերել խորացող ճգնաժամից։ Այս հոդվածից հետո հանրության մեջ սկսեցին բազմաթիվ տեսություններ տարածվել պատրաստվող «պալատական հեղաշրջման» մասին, մի շարք այլ գործիչներ էլ սկսեցին արտահայտվել իշխանափոխության թեմայով, ու թեև այս առաջարկությունը իրականում ավելի շատ իշխանության վրա հոգեբանական գրոհի տարր էր հանդիսանում, քան իրական քաղաքական գործողություն, առկա ճգնաժամային իրավիճակում այն անխուսափելիորեն բերել է բազմաթիվ ենթադրությունների և քննարկումների, և ես կուզենայի այդ կապակցությամբ ստորև շարադրել Հայաստանում ապագա իշխանափոխության վերաբերյալ մեր սեփական պատկերացումները։

Մեր կուսակցությունը իր հռչակման օրից հանդես է եկել գործող իշխանությանը սկզբունքային ընդդիմության դիրքերից, համարելով, որ այն տեսլականը, որը Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հանրությանը, և ստացել նրա վստահության մանդատը 2018 թ․ դեկտեմբերի ընտրություններին, որքան էլ առաջին հայացքից գրավիչ, իրականում խաբուսիկ է, և չի համապատասխանում մեր երկարաժամկետ ազգային շահերին։ Դա, սակայն, հեշտ չէր բացատրել հասարակության այն զգալի մասին, որը, մինչ այժմ սևեռված լինելով նախորդ իշխանությունների օրոք տարածված կոռուպցիայի վրա, և հավատալով «թալանը» հետ բերելու միջոցով համատարած բարեկեցության հասնելու Փաշինյանի խոստումներին, ուշադրությունից բաց էր թողնում այն պարզ իրողությունները, որ Հայաստանը, բոլոր դեպքերում, սահմանափակ ռեսուրսային բազայով, համեմատաբար թույլ զարգացած արդյունաբերությամբ, փոքր և նվազող բնակչությամբ, արտաքին մեծ կախվածությամբ, երկու կողմից շրջափակված, և նույնիսկ իր բուն գոյությանը սպառնալիքներ ունեցող երկիր է, որի համար կոռուպցիան թեև իրական մարտահրավեր է, բայց բնավ ոչ միակը։

Այս բոլոր մարտահրավերները հաղթահարելը պահանջում են ազգային լավագույն կառավարչական և մտավոր ռեսուրսների համախմբում և տասնամյակների համակարգված աշխատանք՝ բազմաթիվ ճակատներով։ Նախորդ իշխանության օրոք դա ևս բավարար տեղի չէր ունենում, սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո իրավիճակը էլ ավելի է վատացել, քանի որ նա, նախորդ իշխանությունների դեմ պայքարի անվան տակ, թուլացրել է պետության ինստիտուցիոնալ կառույցները, փչացրել է հարաբերությունները հայկական իրականության մեջ գործող բազմաթիվ կարող ուժերի հետ, և ֆորմալ ունենալով բացարձակ իշխանություն, փաստացի իրեն իսկ զրկել է երկիրը կառավարելու հիմնական լծակներից։

Որպես հետևանք, «Իմ քայլ»-ի իշխանության գալուց հետո անցած մեկ և կես տարիների ընթացքում, Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը, թեև արձանագրել է որոշակի ձեռքբերումներ, մասնավորապես, հարկային մուտքերի ավելացման ուղղությամբ, վերջին շրջանում հայտնվել է ավելի և ավելի սրվող ներքին և արտաքին քաղաքական մեկուսացման մեջ, և կորցնում է երկիրը արդյունավետ կառավարելու ընդունակությունը։ Դա արտացոլվում է մի շարք առանցքային խնդիրներում, որոնք այլևս անհնար է թաքցնել հասարակությունից՝

Ա) արտաքին քաղաքական հարաբերությունների վատթարացում մի շարք գերակա ուղղություններում, և Արցախի հարցում Հայաստանի վրա ճնշումների անթաքույց ուժեղացում տարբեր միջազգային հարթակներում,

Բ) հայկական ավանդական արժեհամակարգի և ընտանիքի նկատմամբ ուղղորդված գրոհ՝ դրսից ֆինանսավորվող ուժերի կողմից, որոնց աջակցում է ԱԺ իշխող մեծամասնությունը,

Գ) հասարակության ներսում ատելության, հանցավորության և քաղաքական բռնության աճ, որոնք վերջին շրջանում առավել սուր բնույթ են ստանում, ներառյալ տառացիորեն երեկ Սյունիքում,

Դ) համավարակի դեմ պայքարի ձախողում, որի արդյունքում Հայաստանում համավարակի ահագնացող տարածումը զուգորդվում է սոցիալ-տնտեսական խորացող ճգնաժամի հետ,

Ե) այս ամենի ֆոնին, պետական համակարգի և իրավապահ մարմինների շարունակվող կազմալուծում, որակյալ մասնագետների արտահոսք բազմաթիվ ոլորտներից (քաղավիացիա, կրթություն, գիտություն, գյուղատնտեսություն, և այլն), և դրան հետևող ակնհայտ ձախողումներ։

Ցանկացած այլ զարգացած երկրում, այս խնդրներից մեկն էլ բավական կլիներ՝ կառավարության հրաժարականի համար։ Սակայն մինչև վերջերս, գործող կառավարությունը Հայաստանում անձեռնամխելի կարգավիճակ ուներ, նրան նույնիսկ քննադատել չէր կարելի։ Քննադատողները ակնթարթորեն «ժողովրդի թշնամու» կարգավիճակ էին ստանում, ինչպես ստալինյան ժամանակներում, իսկ բոլոր առկա խնդիրներում մեղավոր կարող էր լինել ով ասես, բայց ոչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիմա սակայն իրավիճակը սկսվում է փոխվել, և շատերը սկսում են հասկանալ, որ ի վերջո, Կառավարությունը պատասխանատու է երկիրը արդյունավետ կառավարելու համար, ընտրողները դրա համար են նրան ընտրել, ոչ թե ամեն քայլափոխին թշնամիներ որոնելու, նրանց «ասֆալտին փռելու», բայց արդյունքում իրական գործերը ձախողելու համար։ Այս ամենը հանգեցրել է մի իրավիճակի, որում իշխանափոխությունը Հայաստանում աստիճանաբար դառնում է օրակարգային խնդիր, թեև բոլորովին էլ ոչ այն սցենարով, որն առաջարկում էր Միքայել Մինասյանը։

Իրականությունը այն է, որ թեև ֆորմալ իմաստով «Իմ քայլը» հանդիսանում է ԱԺ իշխող մեծամասնություն և իրավասու է իր հայեցողությամբ ցանկացած այլ վարչապետի թեկնածություն առաջարկել, մեկ և կես տարի առաջ ընտրողների մեծամասնությունը ընտրել են ոչ թե այդ տարասեռ և հավաքական քաղաքական կենսագրությունից զուրկ կառույցը, այլ անձամբ Նիկոլ Փաշինյանին, և հենց նրանից են ակնկալում երկրի առաջ կանգնած խնդիրների լուծումը։ Ուստի եթե Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը չի կարողանում արագ շրջադարձ կատարել և հաղթահարել ահագնացող ճգնաժամը, վարչապետը ոչ միայն պետք է քաղաքական պատասխանատվություն ստանձնի և հրաժարական տա (ինչպես նախկինում բազմիցս խոստացել է), այլև նաև որոշակի անցումային փուլից հետո պետք է նոր ԱԺ ընտրություններ անցկացվեն, և մեր քաղաքացիները հնարավորություն ունենան իրենց ազատ կամարտահայտության միջոցով նոր իշխանություններ ձևավորելու։

Եթե դա արվի խելամիտ ժամկետներում, նույն Նիկոլ Փաշինյանը շանս կունենա պահպանել իր անկում ապրող վարկանիշի գոնե մի մասը, և իր թիմով վերադառնալ ԱԺ՝ կամ որպես ընդդիմություն, գամ գուցե նույնիսկ ինչ-որ մի տարբերակում՝ նոր կառավարող կոալիցիայի մաս, և սա կլինի նորմալ ժողովրադավարական զարգացում՝ առանց պալատական հեղաշրջումների և դրան հաջորդող քրոնիկ անկայունության։ Այլապես, շարունակելով համառել և վատնել իր վարկանիշը և մեր բոլորի սուղ ռեսուրսները, նույն Նիկոլ Փաշինյանը ի վերջո կարող է կանգնել «մերժվելու» վտանգի առաջ, իսկ նրա առաջնորդած ուժը՝ քաղաքական թատերաբեմից ընդհանրապես վերանա, ինչպես դա արդեն տեղի է ունեցել մի շարք այլ, մեկ առաջնորդի շուրջ ստեղծված կառույցների հետ։

Այս պայմաններում արտախորհրդարանական ընդդիմությունն էլ նաև արդեն հիմա պետք է սկսի համախմբվել, և արդյունքում հանրությանը ներկայանա 2-3 խոշոր գաղափարական միավորներով։ Դա հնարավորություն կտա հեռանկարում ավելի խելամիտ և տարբերակված ընտրություն կատարել իրական քաղաքական ծրագրերի շուրջ, ձևավորել ներկայացուցչական և հավասարակշռված խորհրդարան, և նրա մեջ ներկայացված ուժերից էլ՝ այնպիսի կառավարություն, որը կկարողանա լիցքաթափել ներքաղաքական լարվածությունը, ձևավորել ազգային համաձայնության օրակարգ, դրանով կայուն հեռանկար տալ հասարակությանը և պետական կառույցներին, և ձեռնամուխ լինել երկրի անվտանգության և զարգացման հիմնական խնդիրների լուծմանը։

Մենք, որպես նորաստեղծ, բայց արագ զարգացող ազգային առաջադիմական քաղաքական ուժ, ևս պատրաստ ենք ըստ ամենայնի նպաստել այդպիսի համախմբման գործընթացներին, համագործակցել ազգային գաղափարախոսությամբ և ժողովրդավարական նկարագրով այլ կարող ուժերի հետ, և մեր առավելագույն ջանքերը ներդնել՝ հասարակությանը տալու իրական և որակյալ ընտրություն։ Բոլոր դեպքերում, մենք ապագա իշխանափոխությունը պատկերացնում ենք միայն սահմանադրական և ժողովրդավարական ճանապարհով, միայն դա հնարավորություն կտա բոլորիս այս ճգնաժամից հնարավորինս անկորուստ դուրս գալ։