Նիկոլ Փաշինյանը սկզբում խայտառակեց ՀԱՊԿ-ը, հիմա էլ` ԵԱՏՄ-ն․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանը սկզբում խայտառակեց ՀԱՊԿ-ը, հիմա էլ` ԵԱՏՄ-ն։ Գրում է քաղաքագետ Միհրան Հակոբյանը։
«Միքայել Մինասյանի բացահայտումներն այնքան շոկային էին, որ ուշադրությունից դուրս մնացին կարևորագույն նրբություններ: Վորոնեժ ուղարկված մաքսանենգ ծխախոտի մաֆիոզ սխեմաները կարծես թե առնչվում են նաև ՀՀ կառավարության քվոտայով ԵԱՏՄ պաշտոնյայի հետ: Եվ ոչ միայն Վորոնեժ: Օրը կգա, մոսկովյան արկածների մասին էլ կիմանանք ու կամաչենք, որ ժողվարչապետն իր «զեմլյակի» հետ միասին հայկական պետական դրոշի ու զինանշանի ծխածածկույթի տակ մանր ջեբկիրությամբ էր զբաղված ռուսաստանյան անդաստաններում:
Երկու կոպեկ փող աշխատելու խաթր Նիկոլ Փաշինյանը միայն Հայաստանի Հանրապետությունը չի վերածել մոսկովյան անցումներում կեղծ դիպլոմ ծախող բուդկայի, Նիկոլ Փաշինյանը մաֆիոզ սխեմաների մեջ է ներքաշել նաև ԵԱՏՄ-ն` ի դեմս Հայաստանի քվոտայով ԵԱՏՄ-ում իր կադրային նշանակումների: Եվ այդ մասին շատ լավ գիտեն ԵԱՏՄ և ոչ միայն ԵԱՏՄ երկրների հատուկ ծառայությունները: Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը խայտառակեց ոչ միայն ՀԱՊԿ-ը, երբ ակնհայտ շինծու և կարված գործով ՀԱՊԿ-ից հետ կանչեց կազմակերպության գլխավոր քարտուղար գեներալ Խաչատուրովին, այլև ԵՏԱՄ-ն խայտառակեց: Որովհետև պարզվեց, որ Հայաստանից նշանակված ԵԱՏՄ որոշ պաշտոնյաներ ժողվարչապետի հետ միասին ոտքից գլուխ խրված են կանտաբանդայի մաֆիոզ սխեմաների մեջ:
Պատկերացնու՞մ եք` սա ինչ հարված է ԵԱՏՄ հեղինակությանը, պատկերացնու՞մ եք` ինչ աչքով են հիմա նայում մեր ժողվարչապետին ԵԱՏՄ և ոչ միայն ԵԱՏՄ պետությունների ղեկավարները: Ծիծաղելին այն է, որ բոլորն են հասկացել` ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն ժողվարչապետը չի խայտառակել արևմտյան ինչ-ինչ շրջանակների պատվերով: ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն Նիկոլ Փաշինյանը խայտառակել է սերմացու գողացող մկան նման մի քանի կոպեկ թռցնելու համար: Նիկոլ Փաշինյանը թքած ունի Հայաստանի միջազգային համբավի վրա էլ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ համբավի վրա էլ: Կարևորը` իր իսկ բառապաշարով ասած` լափը տեղը լինի ու քանի մոտ է լափամանին` ինչքան կարող է ու ոնց կարող է` լափելու է: Հետո էլ զարմանում են, թե Հայաստանի ժողվարչապետին միջազգային մակարդակում ինչու բանի տեղ չեն դնում: Իսկ միջազգային հարաբերություններում այդ ե՞րբ են մանր ջեբկիրներին հարգել, որ սրան հարգեին...»,- գրում է Հակոբյանը։
։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու