Հայաստանում Պարետատուն, Առողջապահության նախարարություն գոյություն չունեն, այդ ամենը մեկ անձ է ղեկավարում և պատասխանատուն էլ մեկ անձ է. Երվանդ Վարոսյան
Հայաստանում կառավարման ճգնաժամ է, քանի որ մարդիկ, ովքեր պետք է զբաղվեն պետական կառավարմամբ, դրա մասին պատկերացում չունեն, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Ըստ նրա, եթե երկրի ղեկավարությունը ցանկացած հարց կարգավորելու համար դիտարկում է միայն Ոստիկանությանը, ԱԱԾ-ին և ծեծ ու ջարդին, ապա դա նշանակում է, որ երկրում պետական կառավարում, որպես այդպիսին, գոյություն չունի:
Անդրադառնալով երեկ «Մեյմանդար» շուկայի աշխատակիցների դժգոհություններին, որ շուկայի փակման դեպքում իրենց ապրանքը փչանալու է, նախապես պետք է տեղեկացնեին իրենց, Երվանդ Վարոսյանն ասաց, որ գյուղացիների դժգոհությունն իրավացի և հասկանալի էր մի քանի պատճառներով:
«Այո´, մի քանի օր առաջ նրանք պետք է զգուշացված լինեին, որ հնարավորություն ունենային գտնել այլընտրանք: Բացի այդ, պետությունը պետք է ժամանակավոր այլընտրանք առաջարկեր. դրա համար կան մարզպետարաններ, նախարարություններ և այլն»,- ասաց նա:
Ըստ Երվանդ Վարոսյանի՝ պետք էր նաև այդ մարդկանց մեկ օրվա համար փոխհատուցում առաջարկել, որովհետև բոլորը տուն են պահում և բոլորը վարկեր ունեն մուծելու, իսկ հիմա բերքահավաքի սեզոն է, այդ հանգամանքը հասկանալ է պետք:
«Սակայն այս ամենին իշխանությունն արձագանքում է՝ ասֆալտին փռել, բերման ենթարկել և ձերբակալել: Կրկնում եմ կատարելապես պետական կառավարումից հեռու անձինք են զբաղվում պետության ղեկավարմամբ: Երբ անձը միայն գիտի մահակ և պատկերացնում է, որ իր ձեռքին միայն մահակ կա, այդ անձը դատապարտված է անհաջողության»,- ընդգծեց նա:
Փաստաբանը, անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենին հանձնարարել է զբաղվել Շենգավիթ վարչական շրջանում երեխաների հավաքը կազմակերպողներով, փաստաբանը նշեց. «Ես հումորով եմ վերաբերվում: Ազգային Անվտանգությունն ուր, երեխաներին բակում հավաքելն ուր: Միգուցե վարչապետը Ազգային անվտանգության գործառույթներից պատկերացում չունի, դա մի այլ խնդիր է, սա ժպիտ է առաջացնում»:
Երվանդ Վարոսյանի կարծիքով՝ ճիշտ չէ նաև վարակի տարածման ամբողջ պատասխանատվությունը միայն ժողովրդի մեջ փնտրել:
«Անթույլատրելի է սեփական ժողովրդին ներկայացնել անկարգապահ ազգ, որն իրեն բերեց հասցրեց այս օրվան: Հայերը լավ էլ կարգապահ ժողովուրդ են, եթե լինեն նորմալ օրենքներ և նորմալ կառավարում: Թող ոչ մեկ իր պատասխանատվությունը չբարդի ժողովրդի վրա: Իշխանության գնահատականը այսօրվա թվերն են, և´ Հայաստանի ողբալի վիճակը, և´ դրանից ավել գնահատական այս Կառավարության համար չկա: Հայաստանում բոլորը գիտեն, որ Պարետատուն, Առողջապահության նախարարություն գոյություն չունեն, այդ ամենը մեկ անձ է ղեկավարում և պատասխանատուն էլ մեկ անձ է»,- ընդգծեց նա:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու