Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում
Վրաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այս մասին հայտնում է Sputnik Georgia-ն` վկայակոչելով Վրաստանի ԱԳՆ հայտարարությանը:
«Կորոնավիրուսային համավարակի ընթացքում վրացական կողմն ինտենսիվ կապի մեջ է հայկական կողմի հետ: Մի քանի օր առաջ տեղի է ունեցել հեռախոսազրույց՝ երկու երկրների վարչապետների՝ Գեորգի Գախարիայի և Նիկոլ Փաշինյանի միջև: Նման հաղորդակցություններ իրականացվում են նաև առանձին նախարարների մակարդակով», - ասված է Վրաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:
Վրաստանի Արտաքին գերատեսչությունը նաև նշում է, որ Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին հինգշաբթի օրն իր գործընկեր Զոհրաբ Մնացակյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում կրկին պատրաստակամություն է հայտնել օգնելու Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու