Կառավարությունը եւ մերձիշխանական տարաբնույթ աղբյուրներ ստեր են շրջանառության մեջ դրել. Գորգիսյանը՝ ավիացիայի մասին
Կառավարությունը եւ մերձիշխանական տարաբնույթ աղբյուրներ ստեր են շրջանառության մեջ դրել: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով Քաղավիացիայի կոմիտեի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:
«Առաջին հերթին պետք է ֆիքսենք, որ «սեւ ցուցակում» հայտնվել է Հայաստանը, ոչ թե առանձին ավիաընկերություն, եւ հայտնվել է այն հիմնավորմամբ, որ Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն, որպես ոլորտի ներկայացուցիչ, ի վիճակի չէ ապահովել ինքնաթիռների անվտանգության կանոնները, ի վիճակի չէ վերահսկել, որ ավիաընկերությունները ապահովեն անվտանգային բոլոր նորմերը:
Այդ ստուգումներն արվել են նոյեմբերին եւ եթե նույն վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանի խորհուրդները այդ ժամանակ լսվեին եւ պատշաճ քայլեր արվեին, հնարավոր կլիներ կասեցնել «սեւ ցուցակում» Հայաստանի հայտնվելը: Բայց Տաթեւիկ Ռեւազյանի հանցավոր անգործության պատճառով Հայաստանը հայտնվել է այդ ցուցակում»,-ընդգծեց Գորգիսյանը:
Նրա խոսքով, կեղծ լուրեր են տարածվում նաեւ, որ այն ավիաընկերությունները, որոնք չեն կարողանալու թռիչքներ իրականացնել Եվրոպա, գոյություն չունեն, թղթի վրա գրված են. «Ոչ, նրանք գոյություն ունեն: Օրինակ, «Air Company Armenia»-ն բարբերաբար թռիքչներ էր իրականացնում դեպի Լիոն, բայց ամառային սեզոնին նա արդեն բազմաթիվ ուղղություններով թռիչքներ էր իրականացնում: Մյուս ընկերությունը թռիչքներ էր իրականացնում ԵՄ երկրների միջեւ, բայց իր գրասենյակը գտնվում էր ՀՀ-ում: Առնվազն այս երկուսը, որոնք գործում են ԵՄ տարածքում, այլեւս չեն կարողանալու գործել: Այս երկու ընկերություններն էլ 2018-ին աուդիտ են անցել, ամեն ինչ եղել է դրական»:
Ըստ Գորգիսյանը, նաեւ շահարվում է աֆրիկյան երկրներում զենք տեղափոխող ընկերությունների մասին դրույթը. «Սա բացահայտ սուտ է: Չի եղել ՀՀ-ում գրանցված ավիաընկերություն, որը զենք է տեղափոխել աֆրիկյան երկրներում: Եղել է ընկերություն, որը բեռնափոխադրումներով է զբաղվել աֆրիկյան երկրներում, ինչ-որ փուլում հայ օդաչուներին մեղադրանք է ներկայացվել իբր զենք տեղափոխելու մեջ, որը քաղաքական հարց է եղել այդ փուլում, որը դատարանով չի ապացուցվել: Այս ամենը բերել ու սեփական թիմի ձախողումների համար վնաս տալ պետությանը, հայկական ավիաընկերությանը պիտակավորել որպես ապօրինի զենք տեղափոխող ընկերություն, սա քայլ է պետության դեմ»,-ընդգծեց Գորգիսյանը:
Նա հավելեց, որ հիմա պետք է ազատվել այդ ապաշնորհ թիմից եւ նոր թիմով, ըստ մասնագետների, հնարավոր է 6 ամսում դուրս գալ այս «սեւ ցուցակից»:
«Այնիչ Տաթեւիկ Ռեւոզյանը հայտարարեց, որ դրա համար կպահանջվի 2,5 տարի: Մասնագետներ կան, որ պատրաստ են ներգրավվել եւ մինչեւ 6 ամսում խնդիրները լուծել»:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու