Քաղաքականությունը պետք է մաքրել աներձագերից
Որոշ ընդդիմադիրներ մեր ոտքի տակ են ընկնում և ստիպված ենք նրանց մաքրել, որ չխանգարեն, կարողանանք վիրուսի դեմ պայքարել. ԲՀԿ առաջնորդի ելույթին այսպես է արձագանքել վարչապետի աներձագ Հրաչյա Հակոբյանը։
Սա, մեղմ ասած, անտակտ հայտարարություն է, որն ավտորիտար մտածողության դրսևորում է։ Օրինակ՝ հետաքրքիր է իմանալ, թե ինչպես քննադատությունը կարող է խանգարել վիրուսի դեմ պայքարին։ Սա սովորական դեմագոգիա է, որի նպատակը կառավարության հակահամաճարակային քաղաքականության ֆիասկոն քողարկելն է։
Իսկ ես կարծում եմ՝ քաղաքականությունը պետք է մաքրել "աներձագի" ինստիտուտից, որպեսզի չստացվի այնպես, որ միայն աներձագ լինելը մանդատ կամ պաշտոն ստանալու "ուղեգիր" լինի։ Եթե ՀՀԿ-ի իշխանության տարիներին "աներձագը" "մարտնչող" լռության դրսևորում էր, ապա հիմա՝ ագրեսիվ խոսքի։ Երկու դեպքն էլ վտանգավոր է ու քաղաքականությունը պետք է ազատել աներձագերից։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու