Գագիկ Ծառուկյանի հստակ մեսիջը. հանուն Հայաստանի փրկության` Փաշինյանը պետք է հրաժարական տա
Երկրում խորացող համաճարակային ու սոցիալ–տնտեսական ճգնաժամի պայմաններում մեծանում է իշխանափոխության հանրային պահանջը։ Մինչ օրս այդ պահանջը հնչում էր արտախորհրդարանական ուժերի կողմից, սակայն օրերս տեղի ունեցած իրադարձությունը կարող է շրջադարձային դառնալ Հայաստանի ներքաղաքական կյանքի համար: Խորհրդարանում ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն ունեցող ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթը երեկվանից փոթորիկ է բարձրացրել իշխանական դաշտում: Իշխանությունների հասցեին կոշտ քննադատությամբ Ծառուկյանը հստակ մարտահրավեր նետեց՝ հայտարարելով, որ կառավարությունը 100 տոկոսով պետք է փոխվի, իսկ սա ավելի պարզ ձեւակերպված իշխանափոխության պահանջ է: Ելույթի սկզբում Ծառուկյանը նշեց, որ երկրում ստեղծված իրավիճակը պարտադրել է այսօր հանդես գալ սթափ գնահատականներով եւ ներկայացնել ելքեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծման վերաբերյալ։ Ծառուկյանն, ըստ էության, արձանագրեց Հայաստանի գործող կառավարության բացարձակ ֆիասկոն՝ ոչ միայն հակահամաճարակային քաղաքականության առումով, այլ առհասարակ: Նա ասաց, որ միայն բնածին տաղանդով մարդը կարող էր արտաքին հարաբերություններն այս աստիճան սրել, խոսեց նաեւ Արցախի խնդրի շուրջ հետընթացի եւ բազում այլ թեմաների մասին: Ծառուկյանն, ըստ էության, ձևակերպեց քաղաքական կոնսոլիդացիայի բանաձևը եւ կոնսոլիդացիայի կենտրոն դառնալու հայտ ներկայացրեց։
Շարունակությունը՝ տեսանյութում:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու