Փարթի` իշխանական «Ֆերմատանը». կազմակերպել էր Էդուարդ Աղաջանյանը
Մինչ իշխանությունները ժողովրդին մեղադրում են պարետատան սահմանած կանոնները չպահպանելու մեջ, ռեյդեր են իրականացնում, վարչապետը իր էջում կիսվում է տարբեր տեսանյութերով և լուսանկարներով, պարզվում է, որ երեկ ուշ գիշերին վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը «Ցիտադելի» շենքում գտնվող իրեն պատկանող «Ֆերմատան» ակումբում փարթի է կազմակերպել՝ մի քանի տասնյակ մարդու մասնակցությամբ, որին մասնակցել է նաև ինքը։ Այս մասին հայտնում է 168.am-ը:
Այս իրավիճակում ի՞նչ պահանջել շարքային քաղաքացուց, երբ վարչապետի աշխատակազմի ղեկավարը, որը նաև պարետատան անդամ է, ինքն է խախտում պարետատան որոշումները՝ փակ տարածքում, ինչպիսին իր ակումբն է, մի քանի տասնյակ մարդկանց մասնակցությամբ գիշերային ակումբին բնորոշ փարթի է կազմակերպում։
Մեր աղբյուրը պնդում է, որ վերոնշյալ ինֆորմացիայի իսկության մեջ համոզվելու համար բավական է նայել Կորյուն-Տերյան խաչմերուկի ՃՈ տեսախցիկները։ 168․am-ի տեղեկություններով՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի կազմակերպած փարթին տևել է մինչև լուսաբաց։
Հորդորում ենք ԱԱԾ-ին և Ոստիկանությանը՝ ստուգել այս տեղեկատվությունը և պատժել վարչապետի աշխատակազմի ղեկավարին։ Միամտություն կլինի կարծել, թե նա հրաժարական կտա, բայց բոլոր դեպքերում մեր պարտքն ենք համարում հանրությանը իրազեկել վարչապետի աշխատակազմի ղեկավարի նման պահվածքի մասին:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու