Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներին
Քաղաքականություն

Գլխավոր դատախազի ընտրությունը հարթ չի անցել. Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության հարցերին տրվել են լղոզված պատասխաններ

Արցախի Հանրապետության նորընտիր խորհրդարանը շարունակում է իր առաքելությունը: Հերթը ԱՀ գլխավոր դատախազի փակ գաղտնի ընտրության անցկացումն էր, որին, ամենայն հավանականությամբ, «դեմ» է քվեարկել ԱԺ«Արդարություն» խմբակցությունը: Արդյո՞ք մեր կանխատեսումները համապատասխանում են իրականությանը: Այս և որոշ այլ մանրամասներ ճշտելու համար Orer.am-ի թղթակիցը զրուցել է խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հետ:

- Պարոն Գալստյան, Ձեր ղեկավարած խմբակցությունը դե՞մ էր ԱՀ գլխավոր դատախազի ընտրությանը: Եթե այո, ապա՝ ինչո՞ւ:

- Ընտրությունից առաջ մենք ԱՀ դատախազի թեկնածու Մհեր Աղաջանյանին երկու հարց ուղղեցինք, որոնց պատասխաններից ելնելով էլ մեր խմբակցությունը որոշում կայացրեց:

- Ի՞նչ հարցեր հնչեցերցիք, որո՞նք խմբակցության համար դարձան կողմնորոշիչ:

- Առաջին հարցը, որը մեզ հետաքրքրում էր, այն էր, թե ինչո՞ւ այս տարիների ընթացքում Արցախի դատական համակարգի կողմից ընդունած վճիռներից միայն մեկ դեպքով է արդարացման որոշում կայացվել, իսկ մնացածը եղել են մեղադրական եզրակացություններով:

Երբ ուսումնասիրում ենք վիճակագրությունը, և համեմատում ենք, օրինակ ՀՀ Սյունիքի մարզի դատարանի կողմից կայացրած վճիռների հետ, պարզ է դառնում, որ Սյունիքի դատարանում 50-ից ավելի արդարացման վճիռներ են կայացվել, իսկ Արցախում պատկերը բոլորովին այլ է: Սա նշանակում է, որ Արցախի դատական համակարգը մրցակցային չէ, քանի որ մեղադրական եզրակացությունները որևէ կերպ փոփոխության չեն ենթարկվում:

Պարոն Աղաջանյանի պատասխանից պարզ դարձավ, որ դատախազությունն առ այսօր իրականացրել է իդեալական դատաքննչական գործողություններ, որը, անգամ, այլ երկրների համար պետք է օրինակ ծառայի: Բայց, մեր կարծիքով՝ հնարավոր չէ միանշանակ իդեալական քննություն իրականացնել: Ավելին, այս մոտեցումը խոսում է այն մասին, որ Արցախում փաստաբանական գործունեությունը զարգացած չէ և չի կարողանում օրենքի շրջանակներում գործել ու լիարժեք պաշտպանել իրենց վստահորդների շահերը:

- Ստացվում է, որ, ամեն դեպքում, Արցախի Հանրապետության դատարաններում կայացված վճիռները ո՛չ թե իդեաալական են, այլ խնդրահարույց, որոնք թույլ չեն տալիս կասկածյալներին լիարժեք պաշտպանվել:

- Այո, դատարանների կողմից կայացրած վճիռների վիճակագրության ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ կա՛մ դատախազության քննչական բաժինն է այնպես աշխատում, որ կասկածյալին լիարժեք պաշտպանվելու հնարավորություն չի տրվում, կա՛մ փաստաբանական համայնքն այնքան զարգացած չէ, որ կարողանան լիարժեք պաշտպանել իրենց վստահորդներին:

- Այնուամենայնիվ, ԱՀ գլխավոր դատախազն ընտրվեց: Ո՞րն է լինելու Ձեր խմբակցության հաջորդ քայլը:

- Մեր երկրորդ հարցադրումը վերաբերում էր ուժային կառույցների կառուցվածքին, քանի որ Արցախում ամեն ինչ մի փոքր այլ է: Օրինակ, եթե ՀՀ քաղաքացիները կարող են դատական բոլոր ատյանները սպառելուց հետո դիմել միջազգային կառույցներին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար, ապա Արցախի քաղաքացիները դրա իրավունքը չունեն:

Մեր հարցին, թե՝ ի՞նչ պետք է անել, այս իրավիճակը շտկելու համար, պարոն Աղաջանյանը անորոշ պատասխանեց: Բայց, մեր խմբակցությունն ամեն ինչ անելու է, որպեսզի թույլ չտա, որ Արցախում մարդկանց իրավունքները խախտվեն կամ ոտնահարվեն: Մենք, ցանկացած հնարավորություն օգտագործելու ենք, որպեսզի սատարենք մեր քաղաքացիներին և թույլ չենք տալու, որ նրանց շահերը ոտնահարվեն:

Արցախի Հանրապետության ԱԺ«Արդարություն» խմբակցությունը գլխավոր դատախազի թեկնածուից ակնկալել է, որպեսզի նախորդ իշխանությունների կատարած աշխատանքի մասին ևս գնահատական հնչեցվի, սակայն, տեսնելով, որ թեկնածուն նախկին իշխանությունների գործողությունները նորմալ է համարում և ինչ-որ բան փոխելու մտադրություն չունի, ցավով արձանագրել է, որ դատախազական համակարգում առաջիկայում ո՛չ մի արմատական փոփոխություններ էլ չեն ակնկալվում իրականացվել: Ու, քանի որ այդ ամենը դեմ է կուսակցության որդեգրած սկզբունքներին, ուստի այդ իրավիճակում, բնական է, խմբակցության պատգամավորները պետք է «դեմ» քվեարկեին ԱՀ դատախազի թեկնածու Մհեր Աղաջանյանի թեկնածությանը:

 

Արմինե Գրիգորյան