Նիկոլը բյուջեի հաշվին իր ընտրողներին՝ ԱԺ պատգամավորներին, վճարում է պարգևավճարներ, պատգամավորները ընտրում են Նիկոլին. քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ցանկացած համակարգ ունի իր կոնստրուկցիան՝ կմախքը, որի շնորհիվ կենսագործում է ու չի փլուզվում։ Եթե քաղաքական միավոր է, ապա դա կարող է լինել ինչ-որ գաղափարախոսություն, համոզմունք, կան ինչ-որ առաքելություն կատարելու հավակնություն։
Ո՞րն է ՔՊ-ի գոյության իմաստը (ում այդ հապավումը ոչինչ չի ասում, ապա հիշեցնեմ, դա այսօրվա Հայաստանի իշխող կուսակցությունն է՝ Քաղաքացիական Պայմանագիր են ասում)։
Այդ կուսակցության անդամներին, առանձին-առանձին վերցրած, վիրավորելու որևէ միտում չունեմ։ Ոմանց շատ լավ եմ վերաբերվում, ոմանք ընկերներ են եղել, գուցե նաև հիմա կան որպես այդպիսին, ոմանք ունեն ներդրում տարբեր բնագավառներում։ Ես հիմա խոսում է ՔՊ մասին որպես քաղաքական միավոր՝ հավաքական ամբողջություն։
ՔՊ-ն որպես այդպիսին այսօր քաղաքական բալաստ է՝ մեկ անձի կցորդ, անդեմ, անմիտ և անկարծիք։
Իսկ ի՞նչն է այսօր միավորում այդ մարդկանց։
Երևանի ավագանու նախորդ ընտրությունների ժամանակ, երբ ընտրակաշառքներն արդար ընտրության հիմնական խոչընդոտն էր, Նիկոլ Փաշինյանը առաջարկել էր, որ ով չվերցնի ընտրակաշառք, ընտրություններում հաղթելու դեպքում քաղաքի բյուջեից 5 հազարի փոխարեն 15 հազար կստանա։ Լուծումը կրեատիվ էր և շատերս դա համարեցինք որպես նախընտրսկան հնարք, կամ էպատաժ՝ ոչ ավելին։ Լինում է։
Սակայն այսօր դա իրականություն է դարձել։ Իրականում ԱԺ պատգամավորները Փաշինյանի ընտրողներն են ու բավական է, որ «չընտրեն», մեկ օրվա ընթացքում կկորցնի իշխանությունը։ Նիկոլը բյուջեի հաշվին իր ընտրողներին՝ ԱԺ պատգամավորներին, վճարում է պարգևավճարներ, պատգամավորները ընտրում են Նիկոլին։ Ավելի անկեղծ ասեմ՝ ժողովրդի փողերով գնում է ձեզ։ Դա ամենօրա գործընթաց է՝ գիտակցված ու լավ հաշվարկված հնարք։
Հարգելի ձերքայլականներ, դա է ձեր քաղաքական ուժի կոնստրուկցիան՝ իմաստն ու գաղտնիքը։ Սա է ընդամենը ՔՊ-ի ողջ բովանդակությունը և դրա համար եք միաձայն քվեարկում, միաձայն հարձակվում քննադատողների վրա, խոսում ու մտածում նույն կերպ, գործում ըստ հրահանգի։
Բայց դուք կարող եք հերքել այս կարծիքը։ Դրա համար պետք է միմյանց հետ բանավիճեք, հայտնեք ձեր սեփական, բնական պատճառներով միմյանցից տարբերվող կարծիքներ ու գործեք ըստ ձեր խղճի»։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու