Փաշինյանի հերթական կորոնավիրուսային սուտը
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրել է․
«Փաշինյանի հերթական կորոնավիրուսային սուտը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ով ընդամենը երկու օր առաջ հայտարարում էր, որ մենք դժոխքային վիճակում ենք գտնվում, հունիսի 10-ին կտրուկ փոխում է իր կարծիքը և հայտարարում է. «Այսօր կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանն անգամներով ավելի լավ ցուցանիշներ ունի, քան աշխարհի ամենազարգացած երկրները՝ մահացության ցուցանիշը և այլն»... Ինչպես Փաշինյանն ու իր ընտանիքը վարկավեցին կորոնավիրուսով և զարմանալիորեն մեկ շաբաթում առողջացան, այնպես էլ երկու օրվա ընթացքում, ըստ Փաշինյանի, Հայաստանը կորոնավիրուսային դժոխքից հայտնվեց կորոնավիրուսային դրախտում...
Իսկ Նիկոլի այս հայտարարությունը և իրականությունը՝ ինչպես շատ դեպքերում տարբեր են...
Նախ, լավ կլիներ պարոն վարչապետը բացահայտեր, թե 1 միլիոն բնակչությանը որքան կորոնավիրուսով հիվանդ և մահացության դեպքեր են ընկնում մեզ և մեզանից առաջ և հետո գտնվող երկրներում...Զարմանալի է, թե ինչ հաշվարկներ է արել Նիկոլը, որ հիմա էլ կորոնավիրուսի դեմ պայքարում իր խայտառակ ձախողումը փորձում է գլխիվայր շրջելով ներկայացնել որպես ձեռքբերում...
Ըստ 10.06.2020 թ-ի https://www.worldometers.info/coronavirus/ կայքի տվյալների, Հայաստանը կորոնավիրուսով վարակվածների թվով աշխարհում 51-րդ տեղում է...Հայաստանից առաջ գնտվող բոլոր երկրների բնակչությունը, այդ թվում նաև մեզանից զարգացած երկրներինը մեր բնակչությունից շատ է... Սակայն տխուրն այն է, որ Հայաստանից ավելի քիչ հիվանդներ ունեցող երկների բնակչությունը ևս մեզանից բավական մեծ է...Օրինակ՝ 52-րդ տեղը զբաղեցնող աֆրիկյան Նիգերիան, որի բնակչությունը 200 միլիոնից անց է ունի ընդամենը 13 464 հիվանդ ու այսպես շարունակ...
Հետաքրքիր է, ինչի վրա է հրճվում Փաշինյանը, երբ, օրինակ՝ պաշտոնապես 329 միլիոն բնակչություն ունեցող ԱՄՆ-ում (1-ին տեղ) կորոնավիրուսից մահացել է 115 010 մարդ, իսկ պաշտոնապես 2,9 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում՝ 304 մարդ... Կամ պաշտոնապես 66 միլիոն բնակչություն ունեցող Ֆրանսիայում (12-րդ տեղ) մահացել է 29 319 մարդ...
Ավելին, Հայաստանը ոչ միայն կորոնավիրուսից մահացությունների քանակով առաջ չի անցել աշխարհի զարգացած երկներից, այլև չի կարող մոտենալ վերը նշված ցուցակում իրենից առաջ և հետո գտնվող շատ զարգացող և հետամնաց երկրների...Օրինակ՝ մոտ 208 միլիոն բնակչություն ունեցող զարգացող Պակիստանում (15-րդ տեղ) կորոնավիրուսից մահացել է 2255 հիվանդ, 32 միլիոն բնակչություն ունեցող մեր հարազատ ծխախոտի մաքսանենգների սիրելի հետամնաց Աֆղանստանում (40-րդ տեղ)՝ 405 հիվանդ, իսկ 170 միլիոն բնակչություն ունեցող Բանգշադեշում (19-րդ տեղ) մահացել է 1012 մարդ և այլն...
Բնակչության թվաքանակի և կորոնավիրուսից մահացության դեպքերի տոկոսային համեմատությունը մեր ու մեզամից առաջ և հետո գնտվող երկների միջև հօգուտ Հայաստանի չէ...
Հ.Գ. Փաշինյանը հաճույք է ստանում հաճախակի ապատեղեկատվություն տարածելուց և բացարձակ վատ չի զգում, երբ իրեն մշտապես բռնում են այդ գործի վրա...»։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու...
Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ Ակոպյա...