Արցախի «Արդարություն» կուսակցության քաղաքական հայտարարությունն ի պատասխան Հայաստանի և Ադրբեջանի հարցերով Եվրախորհրդարանի համազեկուցողների
Հարգելի Տիկնայք և Պարոնայք
Կրկին հորդորում ենք չաղավաղել պատմա - իրավական ճշմարտությունները և չտրվել Լեռնային Ղարաբաղ եւ դրա շրջակա տարածքներ բառախաղին, որովհետև խոսքը Արցախի Հանրապետության մասին է։ Ավելի քան 30 տարի մենք պայքարում ենք մեր ազգային ինքնորոշման իրավունքի համար և երբևէ օկուպանտներ չենք եղել, երբեք ցեղասպանություններ չենք կազմակերպել։ Մեզ պարտադրված պատերազմի արդյունքում ազատագրել ենք մեր հայրենիքի միայն ու միայն մի հատվածը, որը ամենաչնչին երաշխիքն է Արցախի խաղաղ ժողովրդի անվտանգության համար։
Խնդրին ակնհայտորեն չտիրապետելու կամ Ադրբեջանական լոբբիստների ազդեցության տակ ընկնելու արդյունքում փորձ է կատարվում խոչնդոտելու մեր անվտանգության երրրորդ ճանապարհի շինարարությունը Հայաստանի հետ, որն այսօր մեր անվտանգության երաշխավորն է։ Մենք մեկ անգամ չէ, որ կրկնել ենք՝ Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է։ Այդ անվտանգության մեջ են մտնում նաև ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը, մարդու ազատ տեղաշարժի իրավունքը։ Արդյոք այս հասկացությունները եվրոպական արժեք չեն։
Իսկ Ադրբեջանից թույլտվությունը հավասարազոր է, որ 2016-ի ապրիլյան պատերազմի նախօրեին Ադրբեջանը մեզնից թույլտվություն հայցեր մեր դեմ պատերազմ սկսելու մասին։
Արցախի «Արդարություն» կուսակցությունը համոզված է, որ նմանատիպ հայտարարությունները միմիայն բացասական հետք են թողնում կողմերի վրա։
Պահանջում ենք, վերանայել հապճեպ հայտնած տեսակետը և հետագայում չարտահայտել այնպիսի տեսակետ, որը կբխի միայն ու միայն Ադրբեջանի շահերից։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու