Հայաստանյան ներքաղաքական դաշտում, ակնհայտորեն, բավականին ուժեղ ցնցումներ կլինեն
Հայաստանյան ներքաղաքական դաշտում, ակնհայտորեն, բավականին ուժեղ ցնցումներ կլինեն Թեև ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հերքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և ղեկավար, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու քաղաքական որոշման մասին և նշել, որ նման որոշումները գլխավոր դատախազի կողմից կայացվում են բացառապես քրեական դատավարության շրջանակներում, ելնելով քննության ընթացքում հավաքված ապացույցների բավարար կամ անբարարար գնահատվելուց հետո, սակայն, քահլերի հերթականությունը խոսում են այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող քայլերն իրականում քաղաքական բնույթ ունեն և ամենևին կարիք չկա այն քողարկել իրավական ակտերով ու այլ երևույթներով: Քաղաքական ճնշումները, ի դեպ, սկսվել են ավելի վաղ՝ համավարակի ժամանակ իրականացվող լայնածավալ միջոցառումների ընթացքում, որը, սակայն, կրկին չկանգեցրեց Գագիկ Ծառուկյանին: Իսկ հիմա, երբ, ինչպես ժողովուրդն է ասում՝ բանը բանից անցավ, երբ շրջանառության մեջ դրվեցին 40 տարի վաղեմություն ունեցող գործեր, որոնք, հետո պարզվեց, որ, իրականում, որևէ աղերս չունեն նրա հետ, ենթադրվում էր, որ քաղաքական բռնաճնշումների վեկտորը փոխվելու է և այս խմորը դեռ շատ ջուր է «խմելու»: Մեկ բան ակհնայտ է, որ իշխանություններն ինչ էլ նախաձեռնեն ու իրականացնեն, միևնույն է, Գագիկ Ծառուկյանը հետ չի կանգնելու, իսկ սա նշանակում է, որ հայաստանյան ներքաղաքական դաշտում ակնհայտորեն բավականին ուժեղ ցնցումներ կլինեն:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու