Իրականում, Արմեն Սարգսյանն սպասում է Վենետիկի հանձնաժողովի պատասխանին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ստորագրե՞լ է նախագահ Արմեն Սարգսյանն ԱԺ-ի ընդունած հանրաքվեի չեղարկման մասին օրենքը։ «Ոչ, դեռ չի ստորագրել. նախագահն ունի 21-օրյա ժամկետ՝ իր վերաբերմունքն արտահայտելու։ Ժամկետը դեռ չի լրացել, իրավաբաններն ուսումնասիրում են փաստաթուղթը»,- ասացին մեզ նախագահի` հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Իրականում, Արմեն Սարգսյանն սպասում է Վենետիկի հանձնաժողովի պատասխանին: Այսօր Վենետիկի հանձնաժողովը կսկսի ուսումնասիրել ՍԴ-ի դիմումը` Քոչարյանին առնչվող գործով (300.1 հոդվածին վերաբերող), որի պատասխանը ՄԻԵԴ-ից արդեն եկել է, իսկ վաղը` հունիսի 19-ին, հանձնաժողովը կպատասխանի ՀՀ արդարադատության նախարարության՝ իրեն ուղղված հարցերին:
Հիշեցնենք, որ նախարարությունը 3 հարցով էր դիմել Վենետիկին` հանրաքվեի չեղարկում (առանց սպասելու վերջինիս կարծիքին, արդեն իսկ օրենք է ընդունել), ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետ (12 տարին լրացած դատավորների պաշտոնանկության հարցը) և ՍԴ նախագահի լիազորությունների կասեցում, նորընտիր դատավորների կազմից ՍԴ նոր նախագահի ընտրություն:
«Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելուց և կալանավորելուց հետո իշխանությունների հաջորդ իդեա-ֆիքսը առաջիկա շաբաթ կդառնա ՍԴ-ն, Ծառուկյանի հարցով քվեարկությունն ապրոբացիա էր՝ իմանալու, թե որքան ձայն ունի իշխող մեծամասնությունը, դեզերտիրներ կա՞ն, թե՞ ոչ։ ՍԴ հարցի լուծման համար էլ է այդքան ձայն, այնպես որ, առաջիկա շաբաթվա ընթացքում իշխանությունը կտոնի իր հաջորդ հաղթանակը՝ ՍԴ-ի և Հրայր Թովմասյանի նկատմամբ»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու