ԱԱԾ-ն շարունակում է պահմտոցի խաղալ Արթուր Վաեցյանի հետ
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին քաղաքական համերաշխություն հայտնելու նպատակով եկել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր: Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ միանշանակ, այդ գործն ունի քաղաքական ուղղվածություն և սրանով քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու փորձ է արվում: Վանեցյանի դիտարկմամբ՝ գլխավոր դատախազի ներկայացրած մեղադրանքները, որևէ կերպ չհամոզեցին ո՛չ հանրությանը, ո՛չ էլ իրեն, որ մեղադրանքը հիմնավոր է:
Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործի հիմքերը, ըստ Վանեցյանի, համոզիչ չեն, քանի որ քաղաքական գործչի դեմ որևէ ցուցմունք չկա: Իսկ որ հարցը զուտ քաղաքական բնույթ ունի՝ անհերքելի է: Ի դեպ, տեղեկություններ կան, որ «Հայրենիք» կուսակցության նախագահին լռեցնելու համար ԱԱԾ-ն բան ու գործը մի կողմ թողած սկսել է պահմտոցի խաղալ նաև Վանեցյանի հետ: Եվ սա այն դեպքում, երբ երկրում բազմաթիվ այլ՝ ավելի կարևոր հարցեր կան, որոնք, սակայն, այս պահին, կարծես, մղվել են երկրորդ պլան:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու