Ռուսաստանում հարուցվել են քրեական գործեր` Կրանսոդարի եւ Վորոնեժի դեպքերով. Միքայել Մինասյան
Մաքսանենգ ծխախոտի գործով Ռուսաստանում հունիս 17-ին հարուցվել են քրեական գործեր` Կրանսոդարի եւ Վորոնեժի դեպքերով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած հերթական տեսանյութում ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
Մինասյանն իր ասածը հաստատող փաստաթուղթ ներկայացրեց տեսանյութում:
Անդրադառնալկով ադամանդների արտահանմանը, նա ասաց, որ օրեր առաջ ոստիկանությունը «անհասկանալի» ֆիլմով հերքում է իր պատմությունը:
«Ժողովուրդ ջան, դուք ի՞նչն եք հերքում, դուք հերքում եք մի բան, որը ես չեմ ասել. ես չեմ ասել, որ անօրինական է արտահանվել: ՀՀ-ում չկան 1400 ադամանդ տաշող, որոնք կարող էին 3 ամսում տաշել 20 միլիարդի ադամանդ, եւ դուք դա չեք հերքում»,-ասաց նա:
Միքայել Մինասյանն անդրադարձավ նաեւ Գյումրիում ավտոմաքսատան շինարարությանը՝ նշելով. «Ես երկար ժամանակ փորձում էի հասկանալ, թե որտեղ է այստեղ քաղաքական շահը: Ես անկեղծ չէի հասկանում, եւ քանի որ չէի հասկանում, սկսեցի փնտրել դրա փողը: Պարզվեց, որ Գյումրիի մաքսատան վրա ծախսվել է ընդամենը 2 մլրդ դրամ: Յուրաքանչյուր շինարարություն սկսվում է հաշվարկից եւ ճարտարապետական աշխատանքից: Ես նայեցի, թե ով է արել ճարտարապետական հաշվարկային աշխատանքները՝ «Ատրիում ԹԻՄ» ՍՊԸ-ն: Այս ՍՊԸ-ին Նիկոլ Փաշինյանը կառավարության որոշումով առանց մրցույթի, ուղիղ գնման իրավունքով տալիս է իրավունք անելու այդ բոլոր աշխատանքները: Դա արվում է, եթե չեմ սխալվում, օգոստոսի 8-ին: Այս ընկերությունը երբեք չի մասնակցել որեւէ տենդերի, երբեք չի արել խոշոր պետական աշխատանք: Իսկ այս ընկերությունը լիցենզիա է ստանում պետական մարմիններից օգոստոսի 26-ին: Այսինքն Նիկոլ Փաշինյանը երաշխավորում է մի ընկերության, որը նույնիսկ լիցենզիա չունի: Այդ ՍՊԸ-ն, ըստ օդում կախված լուրերի բարեկամական կապերով ուղիղ կապված է ՊԵԿ փոխնախագահ, Աննա Հակոբյանի մտերիմ ընկերուհի եւ դրածո Շուշաննա Ներսիսյանի հետ, նույն ինքը՝ Նակոլկա Շուշո:
Այս մարդիկ նույնիսկ մասշտաբի պրոբլեմ չունեն, գողանում է 4 մլրդ երկաթը եւ 30 մլն նախագծային աշխատանքները: Ես թողնում եմ մեդիայի վրա մնացած աշխատանքը, ուսումնասիրեք, թե ինչպես է ծախսվել մնացած 2 մլրդը: Եկեք պայմանավորվենք, որ երբ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ բան ղժղժում է, մենք արդեն գիտենք, որպես փաստ, որ տակը կամ կա քաղաքական շահ, կամ ֆինանսական շահ»:
Ես վռնդելու եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի հասարակական, քաղաքական կյանքից. Միքայել Մինասյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու