Կառավարությունը դիմել է Սահմանադրական դատարան
Կառավարությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի՝ ՎԶՄԲ միջև 2020թ. ապրիլի 21-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի սահմանադրականության հարցը որոշելու խնդրանքով։
Եթե Սահմանադրական դատարանի կողմից ստացվի որոշում, որ միջազգային այս պայմանագրում ամրագրված պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանում են, ապա Հայաստանի կառավարությունը կկարողանա ՎԶՄԲ-ից ստանալ 17,9 մլն եվրո վարկ:
Սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ է նշանակվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։
Նշենք, որ այս 17.9 մլն եվրո վարկը ծախսվելու է հետևյալ ծրագրերն իրականացնելու նպատակով.
Օժանդակություն տեղական սոցիալ-տնտեսական զարգացմանը և կարողությունների ստեղծմանը,
Օժանդակություն միջհամայնքային սոցիալական և տնտեսական զարգացմանը միտված նախաձեռնություններին,
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) ինստիտուցիոնալ հզորացում և ծրագրերի կառավարում:
Տեղեկացնենք նաև, որ այս վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015թ. ապրիլի 8-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի» 30 մլն ԱՄՆ դոլար գումարով հիմնական վարկային համաձայնագրի շարունակությունն է:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու