Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներին
Քաղաքականություն

Օրենքի նախագծի վրա «արյուն» կա

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրական դատարանի նախագահին և դատավորներին փոխելուն միտված սահմանադրական փոփոխությունների նախագիծ է մշակել: Նախագիծը հրապարակված է ԱԺ կայքում:
Հատկանշական է, որ օրենքի նախագծի մշակմանը, ըստ մամուլի հրապարակումների, մասնակցել է ավելի քան 50 պատգամավոր։ Դա, անշուշտ, հուսադրող է. 50 և ավելի հոգուց ավելի մեծ հավանականությամբ կարելի է ակնկալել խելքը գլխին մի բան, չնայած, ճիշտը որ ասենք, մի հոգին էլ կարող էր դա անել՝ պայմանով, եթե պրոֆեսիոնալ է։
Կարծում եմ, պրոֆեսիոնալ անհատականությունների աղետալի պակասը հրապարակ չբերելու մտահոգությունից բացի, 50 (և ավելի) իմքայլականին մի մեռելածին օրենքի շուրջ միավորել է նախ տպավորիչ թվով մեռելածինին հույժ կենդանի ցույց տալու, ապա նաև միասնականության պատրանք ստեղծելու ցանկությունը։ Պատկերացնում եք՝ 50 իմքայլական գլուխ մտածում է նույնի մասին՝ ոնց անեն, որ ՍԴ նախագահին իր քայլով տուն ուղարկեն։ Բայց օրենքի նախագծի բոլոր իրավական և բարոյական նրբությունները լավ ըմբռնելու համար թերևս հարկ կա նորից հիշեցնելու, որ օրենքի այս նախագիծը «մշակվել» է (երբեմն որքա՛ն ափսոս են բառերը) այն բանից հետո, երբ ոչ թե 50, այլ ողջ իմքայլական կադրային զինուժը, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ՝ վրադիր (թերևս՝ ներդիր), լծվել էին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնից հրաժարեցնելու գործին՝ կոմպրոմատներ էին սարքում մարդու գլխին՝ չխորշելով անգամ ընտանիքի անդամներին (աղջիկներին) և ծերունի հորը շինծու քրեական գործերի մեջ ներքաշելուց։ Անշուշտ, գործին միացել էին նաև իշխանական հայտնի ֆեյք-ստորաբաժանումները՝ «օդից» (վիրտուալ) ապահովելով հարձակման հաջողությունը։ Տեսան՝ բան դուրս չի գալիս, համաքայլ թքեցին սահմանադրության երեսին՝ նախաձեռնելով տխրահռչակ սահմանադրական հանրաքվեն։

Եվ արդ, այսքանից հետո, մեկ էլ պարզվում է, որ կարելի էր նպատակին հասնել հեշտ ու հասարակ, առա՛նց վերոնշյալ և այլ օյինբազությունների՝ ընդամենը օրենք ընդունելով Սահմանադրական դատարանի նախագահին և դատավորներին փոխելու մասին։ Ալաշկերտցի պապս կասեր՝ ձեր զուլո՛ւմ բըլի (փուլ գա), բա որ այդքան «օրինահեն» ճանապարհ կար, ինչո՞ւ էիք սարուձոր ընկել, ինչո՞ւ էիք կոտորում ձեզ ու բռնաբարում իրավագիտական միտքը, բա ձեր կրած «ան-բարոյական» վնասը ո՞վ պետք է փոխհատուցի, Արման Բաբաջանյանինն էլ՝ վրադիր։ Իսկ ավելի լուրջ՝ օրենքով ՍԴ նախագահի հարցը լուծելու գաղափարին եթե դուք հանգել եք այսքա՛ն անազնիվ դեգերումներից հետո, ուրեմն ողջամիտ չէ՞ մարդկանց կասկածը, որ այս օրենքը նույնքան ապօրինի է, որքան ձեր ընդունած այլ օրենքները։
Վերադառնանք օրենքի նախագծին։ Ինչպես յուրաքանչյուր նախագիծ, այս մեկն էլ «Հիմնավորումներ» բաժին ունի, ինչպես նաև՝ «Ակնկալվող արդյունքներ» հատված (3-րդ կետ)։
«Սահմանադրության փոփոխությունների նախագծով ակնկալվում է լուծել Սահմանադրական դատարանի կազմի սահմանադրականության և դրա նկատմամբ հանրային վստահության բացակայության շուրջ առկա խնդիրները»․․․ Այս միտքը դեռ կշարունակենք-կավարտենք, մինչ այդ տրամաբանական դադար տանք և հարցնենք իմքայլական 50 (և ավելի) գլուխներին․ այդ ո՞վ է որոշել, որ ՍԴ նկատմամբ «հանրային վստահության բացակայություն» կա․ դո՞ւք։ Եվ ե՞րբ եք որոշել, իսկ վերջին տարվա համար «վստահության բացակայության» վերաբերյալ ուսումնասիրություններ, ինչ-որ հանրաբանական հարցումներ անցկացրե՞լ եք։ Դրանք հրապարակվե՞լ են։ Եթե՝ այո, ինչո՞ւ վերոբերյալ ս տ ա պ ա տ ի ր նախադասությունը գրելուց հետո համապատասխան հղումներ չեք արել, ինչպես արել եք այլ դեպքերում՝ նույն այդ օրենքի նախագծում։ Ձեզ հաստատ չէր խանգարի հանրային վստահության չափը որոշել ա՛յն բանից հետո, երբ «անվստահելի» Սահմանադրական դատարանը ոչ ևս արեց ձեր իսկ ընդունած «Բանկային գաղտնիքի մասին» խայտառակ օրենքը։ Ուրեմն՝ մեծ-մեծ խոսելուց առաջ արժեր մի լավ մտածել (50 և ավելի գլուխը՝ գլուխների պատկառելի քանակ է) ձեր «ակնկալած արդյունքի» մասին։
Շարունակենք և հիմա՝ այս օրենքի ընդունման պարագայում ակնկալվող արդյունքներից էլի՛ մեկի մասին․ «Արդյունքում կյանքի կկոչվեն 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ նախատեսված՝ Սահմանադրական դատարանի կազմավորման և գործունեության նոր մակարդակի ժողովրդավարական չափանիշները»։
Տեղ հասանք։ Ճիշտ է՝ լեզվական խոշոր վթարներով, զոհ տալով հայոց քերականությունը, բայց՝ տեղ հասանք։ Ավելի ճիշտ՝ հասանք․․․ Վահե Գրիգորյանին, որ մունջ ինքնավստահությամբ վերջին տարում միլիոններ է յուրացրել պետական միջոցներից՝ չաշխատելո՛վ, մատը մատին չխփելո՛վ, իսկ այս օրենքի կիրարկման «արդյունքում»՝ կդառնա ՍԴ նախագահ՝ ապահովելով նրա «գործունեության նոր մակարդակի ժողովրդավարական չափանիշները»։ Ուրեմն՝ իշխանությունների համոզվածությամբ՝ պ ո ր տ ա բ ու յ ծ ը կդառնա նույն այդ իշխանություններից միանգամայն ա ն կ ա խ՝ «ժողովրդավարական չափանիշներով» գործող դատարանի ա ն կ ա խ նախագահ։
Ձեր զուլո՛ւմ բըլի․․․

ՀԳ․։ Ի դեպ, օրենքի նախագծի զեկուցող է նշանակված իմքայլի իրավաբանական զինանոցի ծանր հրետանին՝ Վահագն Հովակիմյանը, որը փաստորեն վերապրոֆիլավորվել է՝ վերջնականապես դառնալով իրավաբան, թեև որևէ բարձրագույն ուսումնական հաստատություն չի ավարտել։

ՀԳ․ 1․ Օրենքի նախագծի վրա արդեն «արյուն» կա, որը ոչ ուղիղ գծով, սակայն ժառանգվել է չհաջողված «նախնուց»՝ սահմանադրական հանրաքվեի մասին օրենքից, որի կիրարկումն ուղեկցվեց իրենով իսկ պայմանավորված՝ համավարակի խորացմամբ ու մարդկային կյանքերով։