Մերկելը Եվրոպային առաջարկել է մտածել նոր իրականության մասին, որտեղ ԱՄՆ-ն այլևս համաշխարհային առաջնորդ չէ
Եվրոպական երկրները պետք է լուրջ, շատ խորը մտածեն նոր իրականության մասին, որտեղ ԱՄՆ-ն կարող է այլևս չձգտել համաշխարհային առաջնորդ լինել և ըստ այդմ՝ վերադասավորեն իրենց առաջնահերթությունները: Այս մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է եվրոպական վեց հեղինակավոր պարբերականներին, այդ թվում՝ The Guardian-ին տված հարցազրույցում:
«Մենք մեծացել ենք այն գիտակցումով, որ Միացյալ Նահանգները ցանկանում է համաշխարհային տերություն լինել: Եթե ԱՄՆ-ն հիմա ցանկանում է սեփական կամքով այլևս չկատարել այդ դերը, մենք պետք է շատ լուրջ մտածենք այդ ուղղությամբ»,-ասել է կանցլերը:
Նա ընդգծել է, որ Գերմանիայում տեղակայված ամերիկյան զորքերն օգնում են պաշտպանել ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրները, այլևս հենց Վաշինգտոնի շահերը:
Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է Գերմանիայի ռազմաբազաներից դուրս բերել 9500 ամերիկացի զինծառայող:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու