«Հրապարակ». «Մարտի 1»-ի գործով ՀՔԾ քննչական խմբի ղեկավարը որոշել է դուրս գալ համակարգից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մարտի 1-ի գործով ՀՔԾ քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը, մեր տեղեկություններով, որոշել է դուրս գալ համակարգից։ Պաշտոնական բացատրությունն այն է, որ մասնավոր սեկտորից աշխատանքի առաջարկ է ստացել, բայց ՀՔԾ-ում խոսում են, որ էլ չի դիմանում ճնշումներին եւ զզվել է Մարտի 1-ի անհեռանկար գործից։
Մենք կապվեցինք Մուշեղյանի հետ, ով սկզբում լսելով հարցը՝ ասաց, որ զբաղված է, որ մեկ ժամից զանգենք, հետո ասաց, թե քննչական գործողության է, ուշ զանգենք։ Ի վերջո, պատասխանեց մեր հարցին․ «Կարճ ասեմ՝ հիմա գործիս տեղում եմ, աշխատում եմ»։ Իսկ առաջիկայո՞ւմ։ «Առաջիկայում էլ աշխատելու եմ»։
Ասում են՝ Մարտի 1-ի գործն է պատճառը, որ որոշել եք տեղափոխվել մասնավոր սեկտոր։ «Չէ, եղբայր, ասում եմ՝ հիմա էլ աշխատանքի վայրում եմ, աշխատում եմ ու հլը որ աշխատելու եմ»։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու