ԱԺ-ն ընդունեց լիազորոթյունները ավարտած ՍԴ դատավորների կենսաթոշակի նշանակումն ապահովող նախագիծը
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծ, որով ամրագրվում է, որ Սահմանադրական դատարանի դատավորներին, որոնց լիազորությունները դադարել են լիազորությունների ժամկետը ավարտելու հիմքով՝ վերջին փոփոխություններով, նշանակվում է կենսաթոշակ՝ օրենքով սահմանված կարգով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սուրեն Գրիգորյանի և Վահագն Հովակիմյանի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ստացավ 80 կողմ, 1 դեմ ձայն:
Վահագն Հովակիմյանը նախ հիշեցրեց, որ հունիսի 26-ին ուժի մեջ են մտել Սահմանադրության փոփոխությունները: Այդ փաստով պայմանավորված՝ Սահմանադրական դատարանի մասին օրենքի 88-րդ հոդվածի անցումային դրույթներն ըստ էության անհրաժեշտ է համապատասխանեցնել Սահմանադրության 213-րդ հոդվածի նոր խմբագրությանը: Նա դա համարեց հրատապ խնդիր, քանի որ օրենքն ըստ էության հակասում է Սահմանադրությանը:
Սուրեն Գրիգորյանը փաթեթը ներկայացնելիս նշեց. «Փոփոխվում է Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրող մարմինների առաջադրման հերթականությունը: Եվ առաջադրումները կատարվելու են հետևյալ հերթականությամբ՝ առաջին առաջադրումը կատարվելու է կառավարության կողմից, երկրորդը՝ նախագահի կողմից, երրորդը՝ դատավորների ընդհանուր ժողովի: ՍԴ-ում այս պահին առկա երեք թափուր տեղերի համար առաջադրումները կատարվելու են հետևյալ հերթականությամբ: Այս փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ եթե հերթականությունները պահպանվեր գործող խմբագրությամբ՝ ինչպես սահմանված է՝ Հանրապետության նախագահ, Դատավորների ընդհանուր ժողով և կառավարություն, կխախտվեր Սահմանադրության 166-րդ հոդվածի առաջին մասի այն պահանջը, որ առաջադրող երեք սուբյկետները 3-ական թեկնածու են առաջադրում»:
Գրիգրորյանը բացատրեց փոփոխության նպատակը: Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է, որ 9 դատավորների պաշտոնները համալրվում են երեք սուբոյկետների կողմից առաջադրման և ԱԺ-ի ոկղմից ընդունման արդյունքում: Այդ երեք սուբյեկտներն են Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և կառավարությունը: «Քանի որ այդ պահի դրությամբ այդ կարգով ընտրվել է 2 դատավոր՝ Արման Դիլանյանը, որն առաջադրվել է դատավորների ընդհանուր ժողովի կղմի և Վահե Գրիգորյանը, որն առաջադրվել է նախագահի կողմից, ուղղակի որպեսզի հաջորդակությունը պահպանվի, այս հերթականությունը փոխում ենք և կառավարությանը առաջ ենք բերում»,-պարզաբանեց Գրիգորյանը
Միևնույն ժամանակ նախագծով ուղղակիորեն ամրագրվում է, որ չնայած սահմանված հաջորդականությանը՝ առաջադրող մարմնի կողմից առաջադրում չի կատարվում, եթե իր կողմից՝ կոնկրետ մարմնի կողմից առաջադրված և կոնկրետ պահին պաշտոնավորող դատավորների թիվը հավասար է 3-ի: Ուժը կորցրած է ճանաչվում նաև 17-րդ հոդվածի 5-րդ մասը, որը նախատեսում է միաժամանակյա մի քանի թափուր պաշտոնի առաջադրման դեպքում համալրման ընդհանուր կանոնը:
Փոփոխություններ և լրացումներ են կատարվում նաև ՍԴ մասին սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածում, որում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է 2020 թվականի հունիսի 22-ին ԱԺ-ի կողմից ընդունված և նույն թվականի հունիսի 26-ին ուժի մեջ մտած Սահմանադրության 213-րդ հոդվածով կատարված փոփոխություններով: «Նախ այս հոդվածում ուժը կորցրած են ճանաչվում այն բոլոր դրույթները, որոնք ի սկզբանե նախատեսում էին և նաև խորհրդարանի կողից ընդունված օրենքի նախագծերով այս կամ այն կերպ հնարավորություն էին նախատեսում դատավորներին գնալ, այսպես ասած, վաղ կենսաթոշակի: Հոդվածում կատարվում են նաև հետևյալ լրացումները՝ ամրագրվում է, որ ՍԴ անդամներին, դատավորներին, որոնց լիազորությունները դադարել են լիազորությունների ժամկետը ավարտելու հիմքով վերջին փոփոխություններով, նշանակվում է կենսաթոշակ՝ օրենքով սահմանված կարգով: Ամրագրվում է, որ այն դատավորներին, ում լիազորությունը չի դադարում, սակայն իրենց պաշտոնավարման ժամկետը կրճատվում է, սահմանվում է 12 տարի՝ հաշվարկելով արդեն իսկ պաշտոնավարած տարիները նույնպես՝ թե որպես ՍԴ անդամ, թե որպես դատավոր: Ամրագրվում է, որ թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են կառավարության կողմից, նախագահի կողմից և դատավորների ընդհանուր ժողովի կողմից՝ փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում: Այսինքն, ըստ էության, սա անցումային դրույթներով նախատեսվող առաջադրման հատուկ կանոն է՝ ի տարբերություն ընդհանուր կանոնի»,-ասաց Գրիգորյանը:
Ամրագրվում է նաև, որ ՍԴ նախագահն ընտրվում է օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով՝ թափուր պաշտոնների համալրումից հետո 10-օրյա ժամկետում:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու...
Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ Ակոպյա...