Գտե՛ք 2 տարվա մեջ Երևանում եւ այլ տեղերում բնակարաններ, հողատարածքներ, այլ գույք «մաքուր աշխատավարձով» ձեռք բերած բազմաթիվ պաշտոնյաներին ու պահանջեք ձեր «թավշյա» փայը. Արմեն Աշոտյան
Գտիր քո տարածքից ընտրված պատգամավորներին, ում 70% ձայն ես տվել, ու պահանջիր քեզ հասանելիք աջակցությունը, քանի որ նրանք քեզ լավ կյանք էին խոստանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն է գրել: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև:
«Սովա՞ծ ես։ Չգիտե՞ս՝ ոնց փակել կոմունալները։ Վարկերը չոքել են կոկորդի՞դ։ Երեխաներդ չոր հա՞ց են ուտում։ Խոպան գնալ չի՞ ստացվում։ Այլեւս գործազու՞րկ ես։ Թոշակառու ծնողներիդ օգնել չե՞ս կարող։
Իմացե՛ք լուծումը։
Գտիր քո տարածքից ընտրված պատգամավորներին, ում 70% ձայն ես տվել։ Ու պահանջի՛ր քեզ հասանելիք աջակցությունը։ Նրանք քեզ լավ կյանք էին խոստանում, քանզի նախկին «թալանչիներին» վերացրել էին։
Ուսումնասիրիր նրանց ու մարզպետների եկամուտները, գտիր 2 տարվա մեջ Երեւան քաղաքում եւ այլ տեղերում բնակարաններ, հողատարածքներ, այլ գույք «մաքուր աշխատավարձով» ձեռքբերած բազմաթիվ պաշտոնյաներին եւ պահանջիր քո «թավշյա» փայը։
Իմացիր, որ քո սրտի պատգամավորը միայն անցյալ տարի միջինը 10.000 դոլար պարգեւավճար է ստացել՝ չհաշված բարձր աշխատավարձը, գործուղումներն ու օրապահիկները։
Պահանջի՛ր կամ տապակվի՛ր օրեցօր հյուծվող սեփական ենթամաշկային ճարպոնիդ մեջ»։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու