Փաշինյանին հաջողվել է մինչև վերջին բջիջը պառակտել հասարակությանը, հիմա էլ սկսել է ռուսամետների ու ռուսատյացների բաժանումները, որոնց գինը կարող ենք վճարել պետության կորստի տեսքով. Անդրանիկ Թևանյան
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է.
«Նիկոլ Փաշինյանին հաջողվել է մինչև վերջին բջիջը պառակտել մեր հասարակությանը։ Բաժանել ըստ «գույների»՝ սևեր և սպիտակներ, ըստ քաղաքական հայացքների՝ հեղափոխականներ և հակահեղափոխականներ, ըստ տրամադրության՝ ոգևորվածներ և հիասթափվածներ, ըստ ժամանակաշրջանի՝ ներկաներ և նախկիններ, ըստ մուծումների և լոյալության՝ օլիգարխներ և սեփականատերեր։
Էլի կան չափորոշիչներ, որոնցով «ժողովրդի» վարչապետը պառակտում, բաժանում, թշնամացնում է մարդկանց։
Հիմա էլ սկսել է ռուսամետների ու ռուսատյացների բաժանումները, որոնց գինը մենք կարող ենք վճարել պետության կորստի տեսքով։
Մեր երկրի համար չափազանց վտանգավոր է ներքաղաքական պայքարն արտաքին կողմնորոշումների դաշտ տանելը։ Վրաստանի և Ուկրաինայի օրինակները բոլորիս աչքի առաջ են։
Ինքնիշխանության թեմայով «ռազմահայրենասիրական» ելույթներ ունենալն ու հակառուսական իռացիոնալ քարոզ տանելը գործնականում նշանակում է խաղալ Թուրքիայի օգտին։
Բոլոր նրանք, ովքեր հայտարարում են, որ անվտանգության առումով Հայաստանն ունի ՀԱՊԿ–ին այլընտրանք, որ ռուսական ռազմաբազան պետք է դուրս բերվի Գյումրիից, որ ՀՀ ինքնիշխանությունը Ռուսաստանից տարանջատվելն է, կա՛մ քաղաքական առումով անմեղսունակ են, կա՛մ թուրքական գործակալներ։ Ես հակված եմ երկրորդ վարկածին։
Թուրք–ադրբեջանական զույգը սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը և մենք չպետք է կրկնենք նախկին սխալները։ Առավելևս չպետք է մատաղացու գառան պես հայտնվել գայլի բերանում։ Հատկապես երբ գայլը հարմար առիթի է սպասում և այդ առիթը ստեղծելու համար Հայաստանում հսկայական 5–րդ շարասյուն է ձևավորել»:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու