Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Պետական կաշառքից մինչև Սահմանադրական կարգի տապալում. ՍԴ շուրջ իրավիճակը 1 տարվա ընթացքում (տեսանյութ)

1995-ի հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը:

Մայր օրենքում ամրագրվեց.

«Սահմանադրական դատարանը սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինն է, որն ապահովում է Հայաստանի Հանրապետության իրավակարգում Սահմանադրության գերակայությունը և անմիջական գործողությունը»:

Սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմնի շուրջ, սակայն, վերջին 1 տարվա ընթացքում ծավալվում են իրադարձություններ, որոնք վտանգում են Սահմանադրությունը և ընդհուպ հասցնում սահմանադրական ճգնաժամի:

Փորձագիտական շրջանակն այս մասին արդեն 1 տարի է՝ ահազանգում է և իր աջակցությունը հայտնում Սահմանադրական դատարանի դատավորներին:

Իսկ ինչ է արել և անում իշխանությունը 1 տարվա ընթացքում։

Սահմանադրական դատարանի նկատմամբ իշխանության ոտնձգությունները սկսվեցին Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելուն և երդմնակալությանը զուգահեռ:

Ըստ ընթացակարգի՝ դրանից մեկ օր հետո Սահմանադրական դատարանը Քրեական դատավարության 135 և Քրեական օրենսգրքի 301.1 հոդվածով վարույթ ընդունեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը: Նույն՝ 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը ՍԴ-ում վիճարկեց նաև առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, որից հետո նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսվեց և նրա լիազորություններն դադարեցվեցին։

Սահմանադրական դատարանի դատավոր դառնալուց անմիջապես հետո Վահե Գրիգորյանը սկսեց խոսել սահմանադրական ճգնաժամի մասին: Նա նշեց, որ Սահմանադրական դատարանի կազմում իր՝ դատավոր ընտրվելու պահին դատավորի կարգավիճակ ունեն միայն ինքն ու Արման Դիլանյանը, և քանի որ վերջինս բացակա է, ինքն է դառնում ՍԴ նախագահ: Ավելի ուշ Վահե Գրիգորյանը դադարեց իրավական վեճ տեսնել ՍԴ անդամ և դատավոր մեկնաբանություններում, իսկ հիմա հայտարարում է, որ չի հավակնում ՍԴ դատավորի պաշտոնին:

Վահե Գրիգորյանի հայտարարություններին ու նամակին հաջորդեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը։ Վերջինս հայտարարեց՝ Հրայր Թովմասյանը սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանն ինչպես մի նոտարական գրասենյակ․

Սա Փաշինյանի առաջին բաց քննադատությունն էր Սահմանադրական դատարանի նախագահի հասցեին, ինչին պատասխանեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը․

«Քաղաքական դրդապատճառներով դատական իշխանության որևէ ներկայացուցչի հրաժարականի պահանջն աղերս չունի իրավական պետության հետ»:

Այս իրադարձություններին հաջորդեցին առավել կոշտ քայլեր․ իշխող ուժը որոշում կայացրեց դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները: ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման չորս հիմք էր ներկայացրել Ազգային ժողովը, որից մեկն այն էր, որ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության ընթացքում Հրայր Թովմասյանն իր մասնակցության անհնարինության հարցը չէր քննարկել: Այս միջնորդությունը ներկայացրել էր ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը: Ավելի ուշ պարզվեց՝ Գրիգորյանն իր դիմումը ներկայացրել է` չպահպանելով օրենքի պահանջները:

Այս ամենից հետո սկսվեց հետապնդում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի մերձավորների, սանիկների նկատմամբ և ի վերջո հոկտեմբերի մեկին կալանավորվեց Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանը, որն ամիսներ անց ազատ արձակվեց, սակայն շարունակում է մնալ ամբաստանյալի կարգավիճակում:

Այդ ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունն այցելեց Հրայր Թովմասյանի հայրական տուն, նրա դուստրերն ու հայրը հրավիրվեցին Ազգային անվտանգության ծառայություն:

Ի վերջո, տարեվերջին՝ դեկտեմբերի 27-ին Հատուկ քննչական ծառայությունը Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրեց․ «պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։ Թովմասյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց չհեռանալու մասին ստորագրությունը։

Այդ մեղադրանքի վերաբերյալ Հրայր Թովմասյանն ասել էր. «Ինձ վեց ամիս առաջ դրա մասին զգուշացրել էին, որ «X, Y, Z քայլերը չանելու համար Ձեզ մեղադրանք մի օր կառաջադրվի։ X, Y, Z քայլերը հրաժարական տալն էր։ Վերջի 6-7 ամսին Սահմանադրական դատարանը աշխատել է աննախադեպ ճնշումների ներքո։ Ճնշումները ոչ միայն հայհոյախառն էին, ոչ միայն սպառնալիքներ էին, ոչ միայն այսօրվա մասին զգուշացումներ էին, այլ կոնկրետ բռնության կոչեր էին և դրանց դրսևորումներ»։

Իսկ այդ ընթացքում իշխանությունը մշակում էր օրենք, որն իրավաբանները որակում էին պետական կաշառք Սահմանադրական դատարանի դատավորներին: ՍԴ դատավորներին առաջարկվում էր հրաժարական տալ՝ պայմանով, որ մինչև պաշտոնավարման ժամկետի լրանալը կշարունակեն ստանալ աշխատավարձը և սոցիալական երաշխիքները:

Վերջնաժամկետը փետրվարի 27-ն էր, սակայն Սահմանադրական դատարանի ոչ մի դատավոր չընդունեց իշխանության այդ առաջարկը:

Հենց այս ժամանակ էր, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իրեն իր ծառայություններն է առաջարկել: Նույնիսկ խոստացավ ներկայացնել դա ապացուցող փաստը, իսկ այն գրիչ էր: Բնականաբար տարածվեց տեսանյութ, թե ինչպես էր այդ գրիչը հայտնվել Փաշինյանի մոտ, և ոչ ոք լուրջ չընդունեց վարչապետի ներկայացումը:

Արդեն հունվարին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը մշակեց և փետրվարին հանրաքվեի դրեց ՍԴ նախագահի ու ևս վեց դատավորի պաշտոնավարումը դադարեցնելու հարցը:

Այդ փոփոխություններն իրավաբանները որակում էին սահմանադրական կարգի տապալում:

Չնայած բոլոր քննադատություններին ու պետությանը սպառնացող վտանգներին, որոնք բարձրաձայնում էին իրավաբաններն ու փաստաբանները, իշխանական պատգամավորները շարունակում էին սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել մի հոդվածում, որը ԱԺ-ի պատգամավորների քվեարկությամբ էլ կարող էր ընդունվել, բայց, ինչպես բացատրեց հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը, իրենք ուզում են լսել ժողովրդին։

Այդպիսով, ապրիլի հինգին նշանակվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը, որը կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում չեղարկվեց, և ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը կրկին սեփական նախաձեռնությամբ որոշեց իրականացնել սահմանադրական փոփոխություններ:

Կառավարությունն էլ դիմեց Վենետիկի հանձնաժողովին՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու համար, սակայն չսպասելով Վենետիկի հանձնաժողովի կարծիքի պաշտոնական հրապարակմանը, ԱԺ-ում շրջանառության մեջ դրեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը․ հավանաբար իշխանությանը հայտնի էր դարձել, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի 82-րդ կետում նշվում էր.

«Հանձնաժողովն ափսոսում է, որ իր կարծիքի հաստատման օրը Հայաստանի խորհրդարանում ներկայացվել է սահմանադրական փոփոխությունների առաջարկ, որը չի համապատասխանում կարծիքում նշված առաջարկներին»:

Ինչևէ, միայն իշխող խմբակցությունը և մեկ անկախ պատգամավոր միասին ընդունեցին սահմանադրական փոփոխությունների նախագիծը. երկու ընթերցումների քննարկումը կազմակերպվեց նույն օրը՝ արտակարգ ռեժիմով: Ընդ որում՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծը չուղարկվեց ՍԴ, իսկ նախագահը չստորագրեց այն՝ փոխարենը ստորագրելով իր լիազորությունից հրաժարման և դա ԱԺ նախագահին փոխանցելու վերաբերյալ նախագիծը։

Իրավաբանները սա համարում են իշխանության յուրացում և սահմանադրական կարգի տապալում:

Այսպիսով՝ ընդունված փոփոխություններով՝ կդադարեցվեն 12 տարուց ավելի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի երեք դատավորի՝ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի և Ֆելիքս Թոխյանի լիազորությունները, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը կդառնա ՍԴ դատավոր, նոր կազմը համալրելուց հետո ՍԴ-ն կընտրի նոր նախագահ:

Սակայն, հունիսի 26-ին մինչ վարչապետն իրազեկում էր, որ ՍԴ նախագահն այլևս Հրայր Թովմասյանը չէ, դրան հաջորդող առավոտյան՝ հունիսի 26-ին Վենետիկի հանձնաժողովի նախագահը նամակ գրեց Հրայր Թովմասյանին՝ որպես ՍԴ նախագահի:

Բացի այդ, պարզվեց ինչ. իշխանության իրավաբանական թիմն ու արդարադատության նախարարը չեն գիտակցել, որ իրենց սահմանադրական փոփոխությունները չեն գործում անմիջականորեն, որովհետև 2015թ․ Սահմանադրությամբ՝ այդ կետը դուրս է եկել, բացառապես սահմանադրական նորմերի անմիջականորեն գործելու փաստը վերաբերվում է միայն և բացառապես մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին ու ազատություններին, այսինքն սահմանադրական նորմերը անմիջականորեն գործում են միայն Սահմանադրության 2-րդ գլխի նկատմամբ:

Սահմանադրական փոփոխությունները մեկնաբանել են նաև ՍԴ դատավորները. Նախագահ Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «ՀՀ գործող Սահմանադրությունը, որի հեղինակներից մեկը ես եմ, այդ գրվածով սահմանադրական փոփոխությունները ենթակա են նախնական սահմանադրական վերահսկողության, հիմա ես փաստ եմ արձանագրում, որ ՀՀ Սահմանադրական դատարանը նման փաստաթուղթ չի քննարկել»:

ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանն ասաց, որ նախ իրեն վերաբերող որևէ ակտ չկա, չկա փաստաթուղթ, որտեղ նշվում է, որ Ալվինա Գյուլումյանի լիազորությունները դադարեցվում են, իսկ այդ դեպքում պայքարելու է իր իրավունքների համար ընդհուպ մինչև ՄԻԵԴ:

Եվ ամենի ֆոնին, երբ Սահմանադրական դատարանի դատավորներին պարտադրում էին գնալ թոշակի, կատարում էին «պետական կաշառքի» առաջարկ, երբ օրենսդիր իշխանությունը դատական իշխանության ներկայացուցիչներին որոշում է ազատել աշխատանքից, երբ գործադիր իշխանության ղեկավարը վիրավանքներ է հասցնում, Սահմանադրական դատարանի դատավորները մնացին դատավորներ՝ շարունակելով աշխատել և իրականացնել սահմանադրությամբ իրենց տված լիազորությունները, և կայուն պահել երկրի սահմանադրականությունը՝ այն չվնասել ոչ մի հարվածից:

Շնորհավոր ՀՀ սահմանադրության օրը:

Մանրամասները՝ տեսանյութում։