Ժողովրդավարությունը Հայաստանում այլընտրանք չունի, իսկ իրավունքը պե՛տք է գերակայի. Արթուր Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը մերժել Հրայր Թովմասյանի և ՍԴ երեք դատավորների կողմից ներկայացված հայցի ապահովման միջանկյալ միջոց կիրառելու մասին միջնորդությունը, ամբողջացրեց Հայաստանում վերջին երկու տարիներին տեղի ունեցող տարօրինակ և անհասկանալի իրադարձությունների համայնապատկերը։
ՀՀ իշխանությունների բացահայտ քամահրական և արհամարհական վերաբերմունքը ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության ու իրավունքի գերակայության նկատմամբ պետք է որ արժանային արևմտյան ժողովրդավարությունների, միջազգային իրավապաշտպան կառույցների, միջկառավարական և վերպետական միջազգային կազմակերպությունների արդարացի կոշտ գնահատականին և համարժեք քննադատությանը:
Հատկապես, որ այդ կառույցները ավանդաբար ընկալվել էին որպես ժողովրդավարական արժեքների պաշտպանության առաջամարտիկներ և տասնամյակներ շարունակ խիստ հետևողականորեն քննադատել էին Հայաստանում ու աշխարհի այլ պետություններում մարդու իրավունքների և իրավունքի գերակայության դեմ գրեթե բոլոր ոտնձգություններին։
Երկար տարիներ ղեկավարելով ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը, կրելով այդ արժեքային համակարգը և մասնակից լինելով Հայաստանում այդ արժեքների պաշտպանությանն ու ամրապնդմանը, ինձ մոտ առնվազն տարակուսանք է առաջացնում Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի և այլ հեղինակավոր կառույցների այն բացահայտ և անթաքույց աջակցությունը, որ ցուցաբերվում է Հայաստանի իշխանությունների ապօրինի և հանցավոր գործողությունների նկատմամբ։
Իսկ ի՞նչ է փոխվել, ինչու՞ են լուռ այդ կառույցները Հայաստանում ժողովրդավարության և իրավունքի գերակայության դեմ աղաղակող և բացահայտ խախտումների մասին։ Մի՞թե աշխարհաքաղաքական շահն առավել բարձր է դասվում հռչակված արժեքներից և իդեալներից, մի՞թե ես և իմ պես հարյուրավոր նվիրյալներ սխալվել ենք հավատալով և նվիրվելով եվրոպական արժեքներին՝ ժողովրդավարությանը, իրավունքի գերակայությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը։
Չեմ կարող հավատալ, որ տանսամյակներ շարունակ համամարդկային արժեքներ քարոզող, այդ արժեքների համար պայքարող իմ Եվրոպան այսօր վերածվել է «он сукин сын, но наш сукин сын» ավանդական երկակի ստանդարտների առաջամարտիկի։
Ցանկանում եմ փաստել, որ ես չե՛մ սխալվել, չէ՛ի կարող սխալվել, քանի որ մինչ այսօր հավատարիմ եմ մնացել իմ արժեքներին, սկզբունքներին և իդեալներին, և հետագայում ևս չեմ պատրաստվում մեկ քայլ անգամ նահանջել այդ հստակ գաղափարական դիրքից։
Ժողովրդավարությունը Հայաստանում այլընտրանք չունի, իսկ իրավունքը պե՛տք է գերակայի հասարակական հարաբերությունների բոլոր ոլորտներում։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու