Համոզված ենք, որ ուկրաինացի ժողովրդի համար նույնպես դատապարտելի է ադրբեջանական ոտնձգությունը. Իշխան Սաղաթելյան
Համոզված ենք, որ ուկրաինացի ժողովրդի համար նույնպես դատապարտելի է ադրբեջանական ոտնձգությունը։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով երեկ Ուկրաինայի դեսապանատան դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիային, երբ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միության անդամներն իրենց վրդովմունքն էին արտահայտում վերջերս Ուկրաինայի կողմից արված հայտարարության հետ կապված, որով վերջինս խոսում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին։
Թե ո՞ւմ էր ուղղված ՀՅԴ երիտասարդների երեկվա ակցիան, ի՞նչ մեսիջ էր պարունակում և հնարավո՞ր է՝ այն սեպ խրի երկու ժողովուրդների միջև՝ հարցերին ի պատասխան Սաղաթելյանն ասաց․ «Նախ և առաջ շատ հստակ ուզում եմ ընդգծել, որ Ուկրաինայի դեսպանատան առջև ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների իրականացված ակցիան ուղղված չէր Ուկրաինայի ժողովրդի և պետականության դեմ։ Հայ և ուկրաինացի ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի, այն նաև ամրացված է մշակութային վիթխարի ժառանգությամբ։ Ուկրաինայի հսկայական հայ համայնքը մեր սփյուռքի ամենաինքնատիպ գաղթօջախներից է, որը հարյուրամյակներ շարունակ զարգացել է՝ դառնալով հայ-ուկրաինական հարաբերությունների խորհրդանիշ։ Դեսպանատան առջևի ակցիայի հասցեատերն Ուկրաինայի ԱԳՆ-ն էր, ում անհեռատես հայտարարությունը կրում էր ադրբեջանա-ուկրաինական «խավիարային» կապերի ազդեցությունը։ Համոզված ենք, որ ուկրաինացի ժողովրդի համար նույնպես դատապարտելի է ինքնիշխան Հայաստանի սահմանների նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունը»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ ցանկացած պետություն, որը կփորձի արդարացնել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա հարձակումը՝ կարժանանա նույն վերաբերմունքին․ «Պետք չէ կատարվածը դիտել որպես հայ և ուկրաինացի ժողովուրդների մեջ սեպ խրելու առիթ։ Այդպիսի նպատակադրում ունեցող ուժերը խառնակիչներ են, որոնց սպասվում է խորը հիասթափություն»,- նշեց Սաղաթելյանը։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու