«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներն ապշած են
ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին անդամ Սերգեյ Բագրատյանի՝ խմբակցությունից դուրս գալու պատճառները ուղղակի զարմացրել են թե՛ կուսակիցներին, թե՛ խմբակցության ներկայացուցիչներին: Չնայած որ, նրանք բոլորը մինչ Բագրատյանի հայտարարությունը փորձում էին ըմբռնումով մոտենալ նրա քայլին, բայց նրա հայտարարությունը ավելին էր, քան կարելի էր սպասել:
Պարզվում է, որ բոլորի կողմից հարգանք վայելող Բագրատյանը, երկար ժամանակ, զարմանալիորեն, իր հոգու խորքում անհամաձայնություն է ունեցել կուսակցության կողմից վարվող քաղաքականության վերաբերյալ, սակայն, այդ մասին այդպես էլ չի հայտնել ոչ մեկին: Եվ այդ դժգոհությունն այնքան է մեծացել, որ մի օր էլ որոշել է լքել խմբակցությունը և կուսակցության հետ հետագա համագործակցության բոլոր կամուրջներն այրելով դառնալ անկախ պատգամավոր: Նախկին գործընկերների զարմանքը չէր լինի եթե նա ամեն ինչից հրաժարվեր՝ որոշում կայացներ նաև պատգամավորական մանդատը վայր դնել, բայց, ինչպես երևում է, Բագրատյանն այլ հաշվարկ ու նպատակ ունի, որի մասին, ամենայն հավանականությամբ պարզ կդառնա առաջիկայում:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու