Ով է ոչնչացրել ադրբեջանական դրոնները
«Մեր բախտը բերել է, որ կիսվում ենք փորձով այսքան ուժեղ բանակի հետ: Թուրքիայի բանակը ցույց է տվել իր ուժը Սիրիայում, Իրաքում եւ Լիբիայում: Աստված տա, որ Թուրքիայի զինված ուժերի աջակցությամբ Ադրբեջանի բանակը կատարի իր սրբազան պարտքը», – ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ հանդիպմանը:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել է, որ թուրքական բանակն Ադրբեջանին կցուցաբերի անհրաժեշտ աջակցություն: «Մեր ողջ հզորությունն Ադրբեջանի կողմից է Հայաստանին դիմակայելու գործում… Ադրբեջանը մենակ չէ: Մենք շարունակելու ենք Ադրբեջանի արդար պայքարին: Թուրքիայի 83 միլիոն բնակչությունն Ադրբեջանի կողքին է օկուպացված տարածքների ազատագրման գործում», – ասել է Հուլուսի Աքարը:
Տավուշի դեպքերից հետո Թուրքիան ու Ադրբեջանն արդեն առաջին հարձակումը չեն անում Հայաստանի վրա՝ միաժամանակ նայելով Ռուսաստանի կողմ: Ադրբեջանի նախագահը զանգել է Վլադիմիր Պուտինին, եւ ինչպես հայտնում են Ալիեւի աշխատակազմից, մտահոգություն է հայտնել Հայաստանին ռուսական սպառազինության մատակարարման կապակցությամբ:
Ադրբեջանական թերթրը գրել են, որ Ռուսաստանը Կասպից ծովով եւ Իրանով ռազմական ինքնաթիռներով Հայաստանին է մատակարարել Կրասնուխա եւ Ավտոբազա ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ:
Ըստ երեւույթին, Տավուշում Ադրբեջանն ու Թուրքիան լուրջ սադրանք էին ծրագրել, որը հայկական ուժերը ժամանակին կանխել են: Դատելով նրանից, որ գործի են դրվել դրոններ, իսկ այն ժամանակվա արտգործնախարար Մամեդյարովը եվրոպական կառույցներին զգուշացրել էր «Հայաստանի կողմից ռեգիոնալ հաղորդակցություններին սպառնալիքի» մասին, անօդաչու սարքերը պետք է վնասեին հաղորդակցությունները ու դրանում մեղադրեին Հայաստանին:
Բայց հայկական ուժերը կարողացան ոչ միայն խփել դրոնները, այլ նաեւ իջեցնել առանց վնասելու: Որոշ տվյալներով, դա կարող է անել հայկական հատուկ ստորաբաժանումը, որը մասնագիտացած է հակադրոնային պայքարում:
Թուրքիան ու Ադրբեջանը չեն համարձակվում խոստովանել, որ հայկական ուժերը կարողացել են կանխել սադրանքը եւ փորձում են սլաքներն ուղղել Ռուսաստանի ուղղությամբ:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու