Մանե Թանդիլյանն Ավստրալիայում է բուժում ստանում․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Երեկ «Լուսավոր Հայաստանի» հիմնադիր անդամներից մեկը՝ Մանե Թանդիլյանը, հայտարարեց մանդատը վայր դնելու և ԼՀԿ խորհուրդը լքելու մասին։ Անմիջապես կասկածներ ծնվեցին, որ իշխանության մատը խառն է և ինչպես «Բարգավաճ Հայաստանի», այնպես էլ «Լուսավորի» դեպքում, ընդդիմությունը քանդելու գործընթաց է գնում։
Մանավանդ Մանե Թանդիլյանը մի կողմից կուսակցության առաջատար դեմքերից է, մյուս կողմից՝ եղել է Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմում, իսկ դուրս գալուց հետո էլ շատ պասիվ կեցվածք է որդեգրել, գրեթե չմասնակցելով ԼՀԿ-«Իմ քայլը» թեժ մարտերին։
Սակայն «Լուսավորից» մեզ հավաստիացրեցին, որ պատճառը, ինչպես և նշել էր Թանդիլյանը, առողջական է՝ նա երկարատև բուժման կարիք ունի և նեղվում էր, որ չի կարողանում ակտիվ պատգամավորի դերակատարում ունենալ։
Ավելին` մեր աղբյուրներն ասացին, որ նա տևական ժամանակ է` գտնվում է արտերկրում՝ Ավստրալիայում է, այնտեղ է բուժվում և այս կորոնավիրուսի պայմաններում էլ վերադառնալու խնդիրներ կան, ուստի որոշել է դուրս գալ ակտիվ քաղաքականությունից և զբաղվել իր առողջական խնդիրներով։
Իսկ մանդատից և ԼՀԿ խորհրդի անդամությունից հրաժարվում է, որ իր փոխարեն ինչ որ մեկն առաջ գա և ավելի ակտիվ աշխատի»։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու