Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Պետության ղեկավարը միջազգային բարձր ամբիոններից պետք է խոսի իր մայրենի լեզվով․ Ավետիք Իշխանյան

ՄԱԿ․ РБК ԵՎ BBC

Երկու խոսք վարչապետ Նիկոլ Փաշինյանի РБК և BBC հեռուստաընկերություններին տված հարցազրույցների մասին։ Խոսքը վերաբերում է, ոչ թե լրագրողների հարցերի պատասխանների բովանդակություններին, այլ լեզվին։

Այն, որ Հայաստանի քաղաքացիները պետք է առաջին հերթին փայլուն տիրապետեն իրենց մայրենի լեզվին, իմ համոզմունքն է։ Սակայն այդ բնավ չի նշանակում, որ մենք չպետք է, ավելին՝ ցանկալի է նույնպես փայլուն տիրապետենք նաև օտար լեզուների։

Ինչ վերաբերում է քաղաքական, հատկապես պետական գործիչներին, այն նույնիսկ պարտադիր է։ Բայց, գոյություն ունի մի բայց, հատկապես պետության ղեկավարին վերաբերող։ Նույնպես համոզված եմ, որ պետության ղեկավարը միջազգային բարձր ամբիոններից պետք է խոսի իր մայրենի լեզվով, իսկ նախապես տարբեր լեզուներով թարգմանված ելույթի տեքստը, թարգմանիչները սինխրոն կկարդան ունկնդիրների համար։

Այսպես, հիշում եմ, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունեցավ ֆրանսերեն, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անգլերեն, միայն կարծեմ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հայերեն (գուցե օտար լեզուներին բավարար չտիրապետե՞լն էր պատճառը, չգիտեմ), ապա, արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի դեպ երկու անգամ, նորից օտար լեզվով՝ անգլերեն։

Այլ հարց է միջպետական կառույցներում քննարկումների ժամանակ կիրառվող լեզուն, օրինակ ԵԱՏՄ շրջանակներում՝ ռուսերենը։

ՀՀ վարչապետը, եթե նույնիսկ փայլուն տիրապետեր ռուսերենին, կամ անգլերենին, կարծում եմ հարցազրույցները պետք է տար հայերեն։ Բոլորովին պարտադիր չէ, ցուցադրել քո օտար լեզուների իմացությունը։ Օտար լեզուներին տիրապետելն ինքնին, չի նշանակում լինել ինտելեկտուալ, զարգացած, լուրջ քաղաքական գործիչ։ Իսկ մայրենի լեզվով խոսելը, գոնե և առաջին հերթին ազգային արժանապատվության հարց է։

Ավետիք Իշխանյան

 

 

 
 
 
 
  •