Խառնակչության և ստորաքարշության «էտալոնը»
Մարդկանց մի տեսակ կա, որն իր քաղաքական նպատակներին ու բարեկեցությանը հասնում է խառնակչության ճանապարհով։ Ինչ անուն ուզում եք այդ երևույթին կպցրեք․ այս տեսակն արտաքուստ հանդես է գալիս ուլտրահեղափոխական դիրքերից՝ անընդհատ փակուղի մտցնելով Նիկոլ Փաշինյանին, նրան դրդելով արտաիրավական, ապօրինի քայլերի, որոնցից անդին նրանք մենության մեջ են թողելու գործող վարչապետին՝ վերջինիս մեղադրելով հազար ու մեղքի մեջ։
Այս տեսակին բնորոշ է նաև ստորաքարշությունը, որովհետև նա իբրև թե ծառայություն է մատուցում Նիկոլ Փաշինյանին՝ իրականում նրան զրկելով մանևրի, երկրի ներսում հասարակությանն ու քաղաքական ուժերին համախմբելու բոլոր ռեսուրսներից։
Այդ ուլտրա կամ կեղծ հեղափոխականների «տանիքը» վերջին շրջանում դարձել է սկզզբունքներից «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանը, որի կայքում այսօր էլ «անաչառ» հերթական հրապարակումն է զետեղվել, որի միակ նպատակն ամեն գնով Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվերի դեմ քրեական գործ «թխելու» հրամայականն է։ Ուրեմն՝ Ծառուկյանի դեմ իշխանությունը հսկայածվալ կամպանիա է իրականացնում՝ իրար խառնելով բոլոր պետական մարմիններին, իսկ այս կայքը պնդում է, թե իբրև «քաղաքական առևտուրը մեր երկրում շարունակում է գերակա լինել արդարադատության նկատմամբ»՝ ակնարկելով Նվեր Ծառուկյանի անվան հետ մտացածին կապվող մի գործ։ Խաղում են մահացածի մոր զգացմունքների հետ՝ փորձելով քստմնելի հանցագործությունը կապել Նվեր Ծառուկյանի անվան հետ, երբ նույնիսկ նախաքննությունը նման փաստեր ձեռք չի բերել և օրինական ճանապարհով երբեք չի կարող ձեռք բերել։
Նվերն օրենքի հետ խնդիր չունի, բայց ոմանք խնդիր ունեն բարոյականության հետ ու ամեն գնով փորձում են «փչացնել» Նիկոլ Փաշինյանին, որն իբրև թե հրապարակային մի բան է հայտարարում, իսկ կուլիսներում քաղաքական առևտուր է անում։
Ամեն մարդ ինքն է ընտրում իր ճանապարհը, բայց մի բան հստակ է՝ երբ մեկը Նիկոլ Փաշինյանից ավելի Նիկոլ Փաշինյան կամ հեղափոխականից ավելի հեղափոխական է իրեն երևակայում, առնվազն կարեկցանքի է արժանի, մանավանդ՝ այս պարագայում, երբ հայտնի մարդը դարձել է օտար իր երբեմնի թիմում՝ այդպես էլ չդառնալով հարազատ հեղափոխականների ճամբարում, ում կողքերը պտտվում է անդադար։ «Մատնագրային» քաղաքականությունը Հայաստանում տեղ ունենալ չի կարող ու, թերևս, դա է պատճառը, որ հայտնի մարդը դարձյալ հիշել է Ծառուկյանին՝ նրա ընտանիքին վակաբեկելու գնով քաղաքական «ոտնատեղ» ապահովելու նպատակով։
Չի ստացվելու։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու...
Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ Ակոպյա...