Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Նախորդ իշխանության վերադարձն անհնար է, իսկ գործող իշխանությունն էլ ձախողել է. Էդմոն Մարուքյան

Չի կարող քննարկվել նախորդ իշխանությունների որևէ վերադարձի հարց, դա անհնար է։ Այն բոլոր քաղաքագիտական և այլ ինչ ձևակերպումներով կուզեք նայենք, անհնար պրոցես է։ Նրանք ովքեր ասում են ժողովուրդ զգույշ եղեք նախկինները կարող է վերադառնան ստախոսներ են, խաբեբաներ, և խաբում են մեր ժողովրդին։

Այս մասին #bRightTalk ձևաչափի հինգերորդ մասի շրջանակում հայտարարել է  ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Իշխանությունից հեռացված ուժերն ամեն ինչ անելու են, որ իրենք մնան գործոն և նրանք կարող են մնալ գործոն, միայն այն պարագայում, երբ գործող իշխանությունը նրանց թիրախավորում է։ Գործող իշխանությանը ձեռնտու է նրանց թիրախավորել, քանի որ դրանով ստվերում են մյուսներին իմա՝ առողջ ուժերին։ Մենք խոսում ենք, որ ժողովուրդը նայի, լսի և իրազեկվի, որ նախորդ իշխանության և գործող իշխանության պինգպոնգ խաղի մեջ տուժում է ժողովուրդը, քանի որ այս ամենի արդյունքում ոչ մի արդյունք չի գեներացվելու ժողովրդի համար։ Լինելու է սուր պատերազմ սևերի և սպիտակների միջև, որտեղ պարտվելու է միայն ժողովուրդը»,- ասել Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանը նշել է նաև, որ այդ պարագայում նախկինները կմնան գործոն միայն չակերտավոր ասած, քանի որ բոլոր հարցումերով մեկ տոկոս ձայն էլ չունեն, բայց կմնան գործոն որպես զուտ էդպիսին, իսկ գործող իշխանությունն էլ կշարունակի սատանաների դեմ պատերազմը: «Ինչ է ասում «Լուսավոր Հայաստանը», մենք ասում ենք, որ մեր ճանապարհը տեսնում ենք հետևյալ կերպ։ Մենք համախմբելու ենք այդ երկուսից (իմա՝ նախորդ իշխանություններից և գործող իշխանություններից) դուրս գտնված առողջ ուժերին և ձևավորելու ենք այն բևեռը, որը  ընտրությունների միջոցով երկու ուժերին էլ մի կողմ է դնելու»,- ասել է Մարուքյանը:

Ըստ Մարուքյանի՝ չի կարող քննարկվել նախորդ իշխանությունների որևէ վերադարձի հարց և դա անհնար է:

«Չի կարող քննարկվել նախորդ իշխանությունների որևէ վերադարձի հարց, դա անհնար է։ Դա բոլոր քաղաքագիտական և այլ ինչ ձևակերպումներով կուզեք նայենք, անհնար պրոցես է։ Նրանք ովքեր ասում են ժողովուրդ զգույշ եղեք նախկինները կարող է վերադառնան նրանք ստախոսներ են, խաբեբաներ և խաբում են մեր ժողովրդին։ Այդ ստախոսները լուծում են մի խնդիր՝ գործոն պահել նախկին իշխանություններին և դրանով սնուցել գործող իշխանության ռեյտինգը»,- նշել է Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանը վստահեցնում է, որ նախկինների վերադարձն անհնար է :

«Մենք ինչ ենք ասում, մենք ասում ենք ժողովուրդ ջան նախկինների վերադարձն անհնար է լինելու, իսկ գործող իշխանությունը հույսերը չի արդարացրել, հետևաբար լուծումները պետք է փնտրել այդ երկու ուժերից դուրս։ Իսկ դրանից դուրս ես վստահ եմ, որ մենք ձևացորելու ենք այդ ուղղությունը և այն հզորանալով գալու է և այդ ուժերին դուրս է դնելու։ Գիտեք, կարելի է մեկ տարի սև ու սպիտակ խաղալ, երկու տարի խաղալ, օրինակ հիմա 2020 թ. ամառնա, թող մինչև 2021 թ. ամառ էլ դա խաղան, բայց ժողովուրդը փուլ առ փուլ հասկանալու է, որ դա սուտ կռիվ է, սուտ պատերազմ, ընդվորում այնքան սուտ, օրինակ, որ նախկին իշխանությունների բոլոր հայտնի և ՆիկոլՓաշինյանի կողմից հայտարարված թալանչիներն այսօր գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում կամ կարող է նաև Իսպանիայում էլ են գտնվում, բայց Հայաստանում ինչ որ մանր մունր բաներով են զբաղված։ Այդ մարդկանց բոլորին թույլատրվել է, որ գնան երկրից, հետևաբար ժողովուրդը դա էլ է ֆիքսում, որ այդ կռիվն էլ է սուտ և խաբեություն»,- ընդգծել է նա: