Սերժ Սարգսյանի ասուլիսի՝ ինձ համար ամենահիշարժան դրվագը «ադրբեջանցիներից ներողություն խնդրելու» մասին հարցի պատասխանն էր․ Մելիքյան
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ասուլիսի՝ ինձ համար ամենահիշարժան դրվագը «ադրբեջանցիներից ներողություն խնդրելու» մասին հարցի պատասխանն էր։
Տարբեր շրջանակներ շատ ակտիվորեն փորձում են հայերիս մոտ մեղքի զգացում առաջացնել ադրբեջանցիների նկատմամբ իբր ինչ-որ վատ-վատ բաներ կատարելու համար՝ ցանկանալով, մի կողմից, թուլացնելու մեր հաստատակամությունը համազգային գերխնդիրներում, իսկ մյուս կողմից, միջազգային հանրության առջև ձևավորելու զոհի կերպար ադրբեջանցիների համար։
Այս պարզունակ, բայց անչափ վտանգավոր տենդենցը «սպասարկելու» համար Ադրբեջյանը օգտագործում է բոլոր հնարվոր հարթակները։ Օրինակ՝ հայտնի և հեղինակավոր Google Arts & Culture հարթակում կարդում ենք «ադրբեջանական» 14-րդ դարի (!!) մի ինչ-որ դամբարանի մասին, հետն էլ, ձեռի հետ նշում են, որ դամբարանը վնասվել է 1918 թվին իբր ադրբեջանցիների դեմ իբր «հայ դաշնակների» իբր կազմակերպած իբր ցեղասպանության ընթացքում։
5-10 տարի այսօրվա ուղղությամբ առաջ գնանք, և «ադրբեջանցիներից ներողություն խնդրելու» գաղափարն այլևս չի հնչի աբսուրդային, ևս 5-10 տարի հետո էլ՝ արդեն աբսուրդային կհնչի ներողություն Չ՚խնդրելու գաղափարը։
Սքրինը՝ մեկնաբանությունում։
Ռուբեն Մելիքյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու