Առողջապահության նախարարը համաճարակային վիճակի մասին
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության այսօր նիստում անդրադարձավ կորոնավիրուսային հիվանդացության իրավիճակին։
«Երեկ ամբողջ օրվա ընթացքում արձանագրվել է նոր 263 դեպք՝ ընդհանուր կատարված 1993 հետազոտություններից։ Այսինքն՝ գնահատելով և համեմատելով նախորդ երկու-երեք շաբաթների իրավիճակը, կարող ենք հանգել նրան, որ ունենք իրավիճակի կայունացում։ Բուժօգնության կազմակերպման մասով իրավիճակը կրկին մնում է թեթև և ավելի քան կառավարելի։ Այսինքն՝ այդ մասով որևէ խնդիր չունենք։ Եվ հաշվի առնելով տնտեսական ակտիվությունը և ընդհանրապես ազգաբնակչության շարժունակությունը, այդ թվում՝ Հայաստան վերադարձող քաղաքացիների թիվը, ես կարծում եմ, որ շատ դժվար է լինելու մեր օրական այսքան արձանագրվող դեպքերից ավելի ցածր դեպքեր ունենալը, եթե իմ ասած իրավիճակը պահպանվի։ Հետևաբար, պետք է սպասենք և ակնկալենք, որ եթե նույնիսկ անկում էլ լինի, մենք դժվար թե կարողանանք արձանագրել կտրուկ անկում։ Սակայն առնվազն այս իրավիճակում և նման կառավարելիության վիճակում պահելու համար գոնե դրված կանոնները և դեռ առկա սահմանափակումները պետք է պահպանենք», ասաց նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն նշեց, որ կայունություն ասելը հարաբերական է, որովհետև այդ կայունությունը ցանկացած պահի կարող է փոխվել ու դառնալ անկայունություն, որովհետև ավելորդ ոգևորությամբ ենք արձագանքում թվերի նախընթաց անկմանը։
«Իհարկե, մեր միջին օրական թվերը հուլիսի համեմատ նվազել են, բայց եթե մենք ճիշտ չարձագանքենք իրավիճակին, արագ կվերադառնանք էլի հուլիսյան իրավիճակին։ Եվ այստեղ ես ուզում եմ կրկին արձանագրել հետևյալը՝ այո, մեր քաղաքականությունը եղել է դա, որ մենք ասել ենք՝ որևէ քաղաքացի առանց բուժօգնության պետք է չմնա։ Եվ մենք դա կարողացել ենք ապահովել և կապահովենք այն ծավալների պարագայում, ինչ մենք ունեինք հուլիսի սկզբին։ Բայց մենք գիտենք, որ պարտադիր կարգով 100 նոր դեպքերից 2-3 մահվան պարտադիր դեպք ենք ունենալու։ Եվ, հետևաբար, մեր ընկալումը մնում է նույնը, հարցն այն է, որ մեր քաղաքացիները պետք է ջանք գործադրեն, որպեսզի չվարակվեն կորոնավիրուսով։ Իհարկե, նաև վարչական լծակները պետք է գործադրվեն, որպեսզի դիմակի կրման կանոնների չպահպանումը վարչական արձանագրում ունենա»,- ասաց վարչապետը։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու