ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ուշագրավ դիտարկումները Տավուշի մարտերի կապակցությամբ
ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Տրուդ թերթին տված հարցազրույցում հետաքրքիր դիտարկումներ է արել հուլիսին Տավուշում հայ-ադրբեջանական բախումների վերաբերյալ: Մասնավորապես, պատասխանելով հարցին, թե ինչու է լարվել իրավիճակը եւ հնարավո՞ր է այն վերաճի լայնածավալ ռազմական հակամարտության, Լավրովը պատասխանել է.
– Հուլիսի 12-16-ին սահմանային հակամարտությունը 2016-ի ապրիլից հետո դարձավ 1994 թ. հրադադարի Համաձայնագրի երկրորդ մասշտաբային խախտումը: Վերջին 26 տարում առաջին անգամ հրետանու, ականանետերի եւ հարվածային անօդաչուների կիրառմամբ ռազմական բախումները տեղի ունեցան ոչ թե Ղարաբաղի շփման գծում, այլ անմիջականորեն Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանի հատվածում:
Հակամարտությանը հանգեցրեց պատճառների մի ողջ համակարգ: Հիմքում, բնականաբար, ղարաբաղյան խնդրի չլուծվածությունն է: Յուրահատուկ դեր խաղաց աշխարհագրությունը՝ հայկական կողմի որոշումը՝ վերականգնել սահմանային հին անցակետը, որը 15 կիլոմետր է հեռու ադրբեջանական խողովակաշարերից, առաջացրեց ոմանց անհանգստությունը, այլոց չարդարացված արձագանքը, եւ արդյունքում՝ դիմակայություն ամենաանկանխատեսելի հետեւանքներով:
Լավրովն այնուհետեւ ասել է, որ ՌԴ ԱԳՆ-ն կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը, հեռախոսային բանակցություններ է վարել հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ, հանդպել Ռուսաստանի հայ եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ: Երկու համայնքները պետք է գիտակցեն թե Ռուսաստանի օրենքները պահպանելու, թե Բաքվի ու Երեւանի միջեւ հարաբերությունները նորմալացնելու մթնոլորտ ստեծելուն նպաստելու հարցերում իրենց լիարժեք պատասխանատվությունը, ասել է Լավրովը:
Նա ավելացրել է, որ ԵԱՀՄ Մինսկի խմբի ռուս համանախագահ Պոպովը ողջ այդ ընթացքում ուղիղ կապի մեջ է եղել երկու երկրների Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ: Ռուսաստանի ակտիվ միջնորդության արդյունքում, թեկուզ ոչ առաջին փորձից, հուլիսի 16-ին անցան կրակի դադարեցման ռեժիմի:
Օգոստոսին իրավիճակը քիչ թե շատ կայունացել է, սահմանին եւ շփման գծում պահպանվում է հարաբերական հանգստությունը: Մինսկի խմբի մեր գործընկերների հետ աշխատում են բանակցային գործընթացի արագ վերսկսման ուղղությամբ, ասել է Լավրովը:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու