Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն Գրիգորյան Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա Սողոմոնյան Արտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր Կամենդատյան Ավետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր Կամենդատյան Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության նոր փուլ՝ փոխադարձ հարվածներ և զոհեր Եվրոպայում ռեկորդային շոգի ալիքի հետևանքով ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքեր են արձանագրվել Հայտարարվել է 1 տարեկան երեխայի մահը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում Անկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան
Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանԻնչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԱրտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսները Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըSpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» «Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ» Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ» Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ» Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ» Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ» Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր ԿամենդատյանՆերկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankԱլիևն նշել է Հայաստանի «ռևանշիստական ուժերի» վերջնական լուծման անհրաժեշտությունը և դիմել ՔՊ-ին
Տնտեսություն

Հայաստանում Covid-19-ի 130-ից ավելի նախկին վարակակիրներ կամավոր մասնակցել են հակամարմնի հետազոտությանը

Հայաստանում Երևանի պետական բժշկական համալսարանի կողմից իրականացվող Covid-19-ի հակամարմինների կամավոր հետազոտությանն արդեն մասնակցել է 130-ից ավելի մարդ: «Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը: Նա նշեց, որ հետազոտությունն անվճար է, սակայն կարող են մասնակցել միայն այն մարդիկ, որոնք ունեն կորոնավիրուսի ՊՇՌ թեստի դրական պատասխան: «Օգոստոսի 18-ի դրությամբ ավելի քան 130 հոգի արդեն նմուշառվել է: Կարծում եմ, որ մենք կունենանք 200-ից ավելի նմուշ, որոնք կուղարկենք թեստավորման և օգոստոսի վերջին արդեն կունենանք առաջին արդյունքները: Կամավոր սկզբունքով կարող են նմուշառման գալ այն մարդիկ, որոնք ունեն ՊՇՌ դրական թեստավորում, սակայն խորհուրդ ենք տալիս, որպեսզի վարակվելուց հետո մոտ 2 ամիս ժամանակ անցնի, որպեսզի պատկերն ավելի հստակ լինի»,- ասաց Կոնստանտին Ենկոյանը: Հակամարմինների հետազոտությունը տևելու է 6-12 ամիս: Այս ամսվա վերջում առաջին թեստավորումների պատասխաններն ստանալուց հետո, Ենկոյանը նշում է, որ, հավանաբար, հաջորդ ամսվա ընթացքում բոլոր նմուշառվածները ևս մեկ անգամ կնմուշառվեն, որպեսզի տեսանելի լինի օրգանիզմում մեկ ամսվա ընթացքում հակամարմինների փոփոխության պատկերը, հետագա ամիսների ընթացքում պարբերաբար նմուշառում կարվի միայն մի քանիսից: «Մենք անում ենք հետազոտութուն, որպեսզի հասկանանք՝ այս հիվանդությունից մարդու մոտ իմունիտետ առաջանում է, թե ոչ: Հիմա միջազգային ասպարեզում տարբեր տեսակետներ կան, քանի որ դեռ վաղ է որևէ հստակ բան ասելու համար: Վարակը, երբ մտնում է մարդու օրգանիզմ, հիվանդի մոտ արդեն սկսում է ձևավորվել իմունային պատասխանը: Հակամարմինները մի քանի օրվա ընթացքում սկսում են առաջանալ: Հիվանդության վերջնական շրջանում առաջանում է իմունիտետ IgG-ն: Մեր խնդիրն է պարզել, թե որքան է այն մնում մարդու օրգանիզմում: Այն կարող է նաև երկար կամ կարճ մնալ, կախված հիվանդության ընթացքից»,- նշեց ԵՊԲՀ պրոռեկտորը: Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է որոշվել հետազոտությունը սկսել Հայաստանում վարակի տարածման սկզբից շուրջ կես տարի անց, Կոնստանտին Ենկոյանը նշեց, որ այն սկսելու գաղափարը եղել է դեռ մայիս ամսին, սակայն ժամանակային առումով, իրենք չեն ուշացել: «Մենք այս հետազոտության մասին մտածում էինք մոտ մայիսից սկսած: Մինչև հունիսի սկիզբը Հայաստանում դեռ չկային հակամարմինների որոշման այն որակյալ անալիզները, որոնք մենք ունեցանք հունիսին: Ցանկացած ծրագիր, պետք է ունենա էթիկայի հանձնաժողովի թույլտվություն: Մենք չենք պատրաստվում ինչ-որ բան անել, ուղղակի անելու համար: Հունիսի սկզբին հաստատեց էթիկայի հանձնաժողովը, դրանից հետո գործընթացը սկսվեց: Գտնում եմ, որ մենք պրակտիկորեն ժամանակ չենք կորցրել: Մենք այնքան գրագետ գործեցինք, որ մարտ-ապրիլ ամիսներին հիվանդացածներին կարող ենք այժմ ներառել գործընթացի մեջ»,- ասաց Ենկոյանը: ԵՊԲՀ Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը նշեց, որ Covid_Antibody նախագծի շրջանակներում իրականացվող գործընթացը բացարձակապես անվնաս է, ինչպես ցանկացած այլ հետազոտություն, որի համար երակից արյուն վերցնելու անհրաժեշտություն կա: «Մեզ համար շատ կարևոր է ստանալ մարդկանց թույլտվությունը: Ամեն ինչն արվում է կամավորության սկզբունքով, իրենց աչքի առաջ: Ասեղից սկսված, ամեն ինչ հատկացվել է միայն այս հետազոտության համար: Մենք նաև յուրահատուկ հարցաթերթիկ ենք լրացնում նմուշառում անցնողի հետ, որտեղ նշվում է մի քանի կարևոր դրվագ հիվանդության ընթացքի վերաբերյալ: Արդեն տվյալների մեծ բազա է ստացվել»,- նշեց Կոնստանտին Ենկոյանը: Երևանի պետական բժշկական համալսարանը կիրականացնի նաև Covid-նեյրո պրոյեկտը, որը կուսումնասիրի մարդու նյարդային համակարգի վրա Covid-19-ի հետևանքով առաջացող փոփոխությունները: