Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Դպրոցի ուսուցչուհիների ամուսինները դեմ են, որ տնօրենը տղամարդ լինի. համայնքապետն այլ խնդիր է տեսնում

Արդեն քանի օր է, ինչ չեն դադարում խոսակցությունները Փոքր Վեդու երաժշտական դպրոցի նորանշանակ տնօրենի անվան շուրջ։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ դպրոցում աշխատող կանանց ամուսինները դեմ են, որ իրենց կանայք աշխատեն արական սեռի տնօրենի հետ։

Տեղեկության իսկությունը պարզելու համար ԼՈՒՐԵՐ․com-ը կապ հաստատեց Փոքր Վեդու համայնքի ղեկավար Նորիկ Մարտիրոսյանի հետ, որը մեզ հետ զրույցում հաստատեց լուրի իսկությունը․ «Ընդդիմադիր են ընդամենը 4 հոգի, իսկ արվեստի դպրոցի անձնակազմը 19 հոգուց է բաղկացած․ այդ 4 հոգին, ինչպե՞ս կարող է այդքան մարդու փոխարեն որոշումներ կայացնել»,-պարզաբանեց համայնքապետը։

Մեր այն հարցին, թե արդյոք այդ կանայք չեն ցանկանում աշխատանքից դուրս գալ, համայնքապետը պատասխանեց․ «Նման բան չի էլ քննարկվել, նրանք աշխատանքից դուրս գալու առաջարկ չեն ներկայացրել։ Երևի այդ 4 հոգուն պետք չէ, որ գիտակից մարդու հետ աշխատեն։ Ի՞նչ է նշանակում՝ չեն ուզում համագործակցել տղամարդ տնօրենի հետ, ի՞նչ է ամբողջ օրը պետք է տնօրենի աշխատասենյակում լինե՞ն, այդ դեպքում իրենց աշխատանքը ո՞վ պետք է կատարի։ Շատ-շատ ամիսը մեկ անգամ ժողով լինի ու նոր հանդիպեն տնօրենի հետ։ Մենակ տնօրենը չէ տղամարդ՝ դհոլ խփողը տղամարդ է, նվագակցողը ևս տղամարդ է, իրենք էլ պետք է աշխատանքից դուրս գա՞ն»,- նշեց նա։

Ըստ Նորիկ Մարտիրոսյանի՝ երաժշտական դպրոցի նորանշանակ տնօրենը կրթված և խելացի անձնավորություն է, և մեկ տարի աշխատել է Փոքր Վեդում՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ․ «Ես չեմ հասկանում, թե ինչի համար է սենց աղմուկ բարձրացել, այնպես էլ չէ, որ բնակիչները չեն ճանաչում այդ մարդուն։ Երեկ տնօրենը նույնիսկ առաջարկով էր հանդես եկել, այն էր՝ ստեղծել հանձնաժողով, ինչի ներկայությամբ էլ կքննարկվի ամեն տեսակի գործնական աշխատանք»,- ասաց համայնքապետը։

Նա այն կարծիքին է, որ այդ բոլոր գործողությունները ուղղված են իրեն․ «Ավագանու անդամները անցել են այդ 4 տղամարդկանց կողմը և դավադրություն են կազմակերպում իմ դեմ։ Ավագանու անդամները՝ Մանուկյանը Սևակը, Մանուկյան Գալուստը, Մանուկյան Պարգևը, Մխիթարյան Արմենակը, բոլորն էլ նախկին համայնքապետի եղբոր որդիներն են։ Հիմա նրանք անում են ամեն ինչ, որ զրկեն ինձ համայնքի ղեկավարի լիազորություններից։ Նրանք խափանում են իմ մշակած բոլոր ծրագրերը․ չեն ուզում, որ ես համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնեմ, երևի ինձ չի կարելի»,- եզրափակեց Նորիկ Մարտիրոսնյաը։

Զվարթ Պետրոսյան