Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Սնանկության կառավարչի կողմից սնանկ ճանաչված պարտապանի գույքն օտարվել է անշահավետ պայմաններով. հարուցվել է քրգործ

ՀՀ դատախազությունը տեղեկացրել էր, որ սնանկության գործընթացները հաճախ ուղեկցվում են սնանկության գործերով կառավարիչների մասնակցությամբ հանցավոր մեխանիզմներով՝ կոչ անելով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց սնանկության գործընթացների շրջանակներում օրենսդրության պահանջների առերեւույթ խախտումների, հանցավոր դրսեւորումների, սնակության կառավարիչների հնարավոր ոչ իրավաչափ գործողություններին առնչվելու դեպքում այդ տվյալներն անհապաղ հասու դարձնել ՀՀ դատախազությանը կամ այլ իրավապահ մարմինների: Այս մասին հայտնում են Դատախազության հանրային կապերի բաժնից։

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրություն է իրականացվել ՀՀ դատախազություն դիմած՝ սնանկության գործով պարտապան հանդիսացող անձի կողմից ներկայացված հանգամանքների կապակցությամբ: Ուսումնասիրության համակողմանիությունն ապահովելու նպատակով վերաբերելի անհրաժեշտ փաստաթղթեր ու տվյալներ են պահանջվել եւ ստացվել նաեւ ՀՀ կադաստրի պետական կոմիտեից եւ տվյալ գործով սնանկության կառավարիչից:

Արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2017թ. հունվարի 11-ի վճռով բավարարել է ՀՀ ԿԱ ՊԵԿ դիմումը եւ «Ջրհան» ՓԲԸ-ին ճանաչել է սնանկ:

Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքի, Մ. Մաշտոցի փողոցում գտնվող՝ նշված ընկերությանը պատկանող 2,88566 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության հողամասի եւ 3939.51 քմ արտադրական նպատակային նշանակության շենք շինությունների շուկայական արժեքը գնահատվել է 50.400.000 ՀՀ դրամ, որը 2019թ. հոկտեմբերի 22-ին օտարվել է ընդամենը 6.808.645 ՀՀ դրամով: Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայականում առկա են եղել նաեւ 365,5քմ մակերեսով ինքնակամ շինություններ, որոնք թեեւ չեն գնահատվել, սակայն նշված գույքերի հետ միասին փոխանցվել են գնորդին:

Սնանկության մասին ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ «Պարտապանին պատկանող գույքի տնօրինումը նրա լուծարման մասին որոշում կայացնելուց հետո իրականացնում է կառավարիչը»:

Այսինքն սնանկության կառավարիչը, օժտված լինելով գույքի տնօրինման գործառույթով, նախքան գույքի օտարումը չի իրականացրել պարտապանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա առկա գույքի շուրջ 10%-ը կազմող 365,5քմ մակերեսով ինքնակամ շինությունների պետական գրանցում, որի հետեւանքով առանց իրական շուկայական արժեքը որոշելու, ակնհայտ անշահավետ պայմաններով օտարել է այն՝ պարտատերերին, այդ թվում՝ պետությանը պատճառելով 5.400.000 ՀՀ դրամի խոշոր չափի վնաս: Մինչդեռ գրանցման արդյունքում էականորեն կավելանար գույքի արժեքը եւ պահանջարկը:

Ընդ որում, օտարված Գույքի ծավալի կազմում առկա է եղել նաեւ 90 մետր խորությամբ եւ 219 մմ խողովակներով եւ զտիչներով ամրակապված խորքային հոր, որը չի ներառվել գույքագրման ակտում եւ չի գնահատվել, ինչը եւս էականորեն նվազեցրել է գույքի արժեքը:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ձեռք են բերվել սնանկության ընթացքում անօրինական գործողություններ կատարելու, մասնավորապես՝ ակնհայտ անշահավետ պայմաններով գույքն օտարելու առերեւույթ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: