Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Forbes-ը կազմել է Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների վարկանիշը

Ռոտենբերգների ընտանիքը, որի սեփականության հանգուցային ակտիվը «Մոստոտրեստ»-ն է, վեց տարվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է Ռուսաստանի ամենահարուստ ընտանեկան կլանների վարկանիշի առաջին հորիզոնականում՝ հետ մղելով նախկին առաջատարներին՝ Գուցերիեւներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրում է Forbes հանդեսը:

Այս ընտանիքի կարողությունը մեկ տարվա ընթացքում աճել է 270 միլիոն դոլարով՝ մինչեւ 5,45 մլրդ դոլար: Սա 100 մլն դոլարով պակաս է, քան 2014 թվականին, երբ ընտանիքն առաջին եւ միակ անգամը տեղ գտավ վարկանիշի սկզբում, նշում է հրատարակությունը:

Հանդեսի տվյալներով, Ռոտենբերգների կարողությունը հիմնականում ավելացել է մեկ խոշոր գործարքի՝ պետական «Գազպրոմ»-ին 75 մլրդ ռուբլով «Ստրոյգազմոնտաժ» ընկերության վաճառքի հաշվին: Երկրորդ տեղում գտնվում է Գուրեւների ընտանիքը, որը «Ֆոսագրո» ընկերության սեփականատերն է (5,1 մլրդ դոլար):

Այս տարի վարկանիշում նրանց ներառել են առաջին անգամ: Գուցերիեւների բիզնես-կլանը, որը հինգ անգամ անընդմեջ գլխավորել է վարկանիշը, այս անգամ տեղ է գտել երրորդ դիրքում. նրանց կարողությունը գնահատվում է 3,2 մլրդ դոլար, ինչը 2,45 միլիարդով պակաս է, քան անցյալ տարի:

Ինչպես նշում է Forbes-ը, ճգնաժամի պատճառով, որը կապված է կորոնավիրուսային համավարակի հետ, Գուցերիեւների նախագծերն անշարժ գույքի ոլորտում լրջորեն արժեզրկվել են: Չորրորդ տեղն զբաղեցրել է Շայմիեւների ընտանիքը, որը ՏԱԻՖ խմբի բաժնետերն է (2,85 մլրդ դոլար):

Թաթարստանի առաջին նախագահ Մինտիմեր Շայմիեւի որդիները՝ Ռադիկը եւ Այրաթը, պահպանել են հանրապետության ամենահարուստ բիզնեսմենների կարգավիճակը, սակայն անցյալ տարի նրանք երրորդ հորիզոնականն էին զբաղեցրել ցուցակում: Ինչպես նշում է հանդեսը, վարկանիշի հիմնական չափանիշներն են՝ ընտանիքները պետք է մասնակցեն ընտանեկան բիզնեսի կառավարմանը եւ դրանում բաժիններ ունենան, այդ պատճառով նոր ցուցակում չի նշվել Գապոնցեւների ընտանիքը:

Հինգերորդ դիրքում, ինչպես եւ մեկ տարի առաջ, տեղ է գտել 2,3 մլրդ դոլար կարողությամբ Եվտուշենկովների ընտանիքը, որը «Սիստեմա» ԱՖԿ-ի սեփականատերն է: Վեցերորդ տեղում 1,9 մլրդ կարողությամբ Բաժաեւներն են («Ալյանս» խումբ, «Պոլիս» խումբ), յոթերորդ դիրքում գտնվում են Ռախիմկուլովները, որոնք Kafijat ներդրումային ընկերության սեփականատերն են (1,8 մլրդ դոլար), ութերորդում տեղ են գտել Սարկիսովները (PECO խումբ, 1,7 մլրդ դոլար), իններորդում՝ Լիննիկները («Միրատորգ» ԱՊԽ, 1,35 մլրդ դոլար), տասներորդում Միխայլովներն են («Չերկիզովո» խմբի սեփականատերերը)՝ 1,1 մլրդ դոլար կարողությամբ:

Forbes-ի տվյալներով՝ Ռուսաստանի ամենահարուստ տասն ընտանիքների միագումար կարողությունն ավելացել է 1,5 մլրդ դոլարով՝ մինչեւ 26,8 մլրդ դոլար: Նշվում է, որ դա տեղի է ունեցել հիմնականում ցուցակում նոր մասնակիցների՝ Գուրեւների ընտանիքի հայտնվելու պատճառով, որը միանգամից երկրորդ դիրքն է զբաղեցրել: Ընդ որում՝ վարկանիշում տեղ գտնելու ստորին նշաձողը նվազել է մինչեւ 1,1 մլրդ դոլար՝ անցյալ տարվա 1,16 միլիարդից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: