Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Ինչու է Արսեն Թորոսյանը որոշել հրաժարական ներկայացնել

Հայկական լրատվամիջոցների տեղեկություններով, երկու օր առաջ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաժարական է ներկայացրել, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատռել է այն՝ հայտարարելով, որ նախարարը չի որոշում` երբ աշխատել ու երբ հեռանալ։ Երեկ վարչապետն արձակուրդ ուղարկեց նախարարին:

Արսեն Թորոսյանը փակել է իր էջերը սոցցանցերում, որը նրա հրաժարականի մասին ենթադրությունների պատճառ է դարձել։ Առավել եւս, տեղեկություն է հայտնվել, որ պարետատունը նախարարին առաջարկել է մանրամասն ֆինանսական հաշվետվություն ներկայացնել։ Երեկ նախարարությունը ներկայացրել է ընդհանուր հաշվետվություն, առանց բացվածքի:

Առողջապահության նախարարի հրաժարականն այլ ժամանակ սովորական բան կլիներ, բայց վերջին մի քանի ամիսներին, երբ բոլոր իրադարձություններն ու ֆինանսները պտտվում են կորոնավիրուսի շուրջ, առողջապահության նախարարը դառնում է կառավարության քաղաքականության արդյունավետության չափիչը համաճարակի պայմաններում։

Մոտենում է արտակարգ դրության ժամկետի ավարտը, եւ մի քանի շաբաթից երկիրը կարող է գոնե մասամբ վերադառնալ նորմալ կյանքի։ Այդ ժամանակ հարցեր կլինեն, թե որքանով էր արդյունավետ պայքարը, ինչ միջոցներ են ծախսվել, որքանով էին արդարացված։ Չնայած քաղաքականությունը կառավարությունն է վարել, բայց հիմնական պատասխանատվությունն ընկնում է առողջապահության նախարարի վրա։ Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստում ակնարկել է, որ այս փուլում Թորոսյանը գրեթե ֆինանսների նախարարն էր։ Այսինքն, պետական միջոցները հիմնականում ծախսվել են Առողջապահության նախարարության միջոցով, ասում է Փաշինյանը։

Ֆինանսական հաշվետվությունները կարեւոր են, առավել եւս քիչ չեն ենթադրությունները, որ շատ միջոցառումներ ձեռնարկվել են փող ծախսելու համար (ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում)։ Շատ միջոցառումների արդյունավետությունը, օրինակ, էլեկտրոնային ջերմաչափեր գնելու պահանջը, դժվար է չափել։ Իսկ այնտեղ, որտեղ դժվար է չափել, միշտ կոռուպցիայի, անարդյունավետության, պարտադրանքի ռիսկեր կան։

Վերջին վիճելի հարցը դպրոցներում դիմակ դնելու որոշումն է։ Ծնողները տարակուսանքի մեջ են՝ երեխաներն ամբողջ ամառ բակում խաղացել են առանց դիմակի, իսկ դպրոց չգիտես ինչու դիմակով պետք է գնան։ Դա հղի է ոչ միայն շնչառական ու ալերգիկ խնդիրներով։ Այդ միջոցառման չհիմնավորվածությունը տարատեսակ դավադրապաշտական հարցեր է առաջացնում՝ արդյոք դա չի արվում ավելի շատ դիմակ վաճառելու համար։ Ո՞վ եւ որտե՞ղ է դիմակներ վաճառում։ Ու՞մ է կառավարությունը մեծ գումարներ վճարելու։

Ըստ ամենայնի, այդ բոլոր հարցերին պետք է առողջապահության նախարարը պատասխաներ, այդ պատճառով, հնարավոր է, որոշել է հրաժարական ներկայացնել արտակարգ դրության ժամկետի ավարտից առաջ։ Չէ՞ որ արտակարգ դրության ավարտից հետո արդեն առողջապահության նախարարությունն ու պարետատունը չեն օպերատիվ բաշխելու ֆինանսները, այլ համապատասխան մարմինները։ Հարկ է լինելու ցույց տալ ծախսված միջոցների արդյունավետությունը։ Եթե արդյունավետությունը չապացուցվի, հակադարձ համեմատական կազդի կառավարության վարկանիշի վրա։ Իսկ «թեժ աշնան» նախօրեին դա կարող է տհաճ գործոն լինել կառավարության համար։