Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներին
Քաղաքականություն

Կառավարության որոշումը զվարճացրել է իրավաբաններին

Համացանցում ակտիվորեն քննարկվում է կառավարության այն որոշումը, որով անուն, ազգանվան փոփոխությամբ փոխվում են կառավարության կողմից առաջադրված ՍԴ դատավորի թեկնածուները: Խախտված ընթացակարգով որոշման փոփոխությունը զվարճացրել է իրավաբաններին, անգամ խոսվեց, որ «եթե Շաթիրյանը արժանապատվության զգագում ունի՝ սրանից հետո պետք է հրաժարվի առաջադրումից»:

ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ հարցի շուրջ աղմուկ բարձրացնելը տեղին չի համարում։

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ անձի անուն ազգանունը վերաբերելի դարձնելը իրավաբանական տկարամտություն է. «Վստահ եմ՝ եթե վարչապետի  աշխատակազմը կամ Արդարադատության նախարարությունը արձագանքելու լիներ, նրանք, վստահաբար, քառակուսի կմեկնաբանեին նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքը և կասեին, որ իրավական ակտերում փոփոխություններ պետք է կատարել` թվերը այլ թվերով, բառերը այլ բառերով: Այս պարագայում, նորմի անտրամաբանական մեկնաբանություն է, որովհետև, երբ դու առաջարկում ես թեկնածու, դու պարտավոր ես ընդունել կառավարության նոր որոշում: Անձի անուն, ազգանունը որևէ կերպ բառերի տրամաբանության մեջ չի մտնում և երբ նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքը փոփոխություններ կատարելու նման ձևակերպում է տալիս՝ բառերը այլ բառերով փոխարինելու, անձի անուն, ազգանունը վերաբերելի դարձնելը, առնվազն, իրավաբանական տկարամտություն է»,- ասաց Հայրապետյանը:

Իրավաբանը ընդգծում է՝ այս պարագայում առկա են երկու տարբեր գործընթացներ. «Մեկ անգամ գործընթաց են կատարել՝ Վահրամ Ավետիսյանին  կառավարության կողմից առաջադրվող ՍԴ դատավորի թեկնածու ներկայացնելու, և երբ նա այդ թեկնածությունից հրաժարվեց, սկսվեց նոր գործընթաց՝ արդեն Էդգար Շաթիրյանին որպես կառավարության թեկնածու ներկայացնելու: Եթե այդ նոր գործընթացի շրջանակում նոր իրավական ակտ չեք կայացնում՝ առնվազն ինձ համար տրամաբանությունից զուրկ է դառնում»,- նկատեց նա:
 
Հայրապետյանը այնքան էլ վստահ չէ՝ արդյո՞ք Էդգար Շաթիրյանը դառնում է կառավարության նոր թեկնածու, որի շուրջ պետք է իրավական այլ գործընթաց սկսել, թե՞ նրան տեղավորում են Վահրամ Ավետիսյանի համար սկսած իրավական գործընթացի մեջ. «Գործընթացի արդյունքում, ըստ էության, ոչ թե կայացրել են նոր իրավական ակտ, այլ Ավետիսյանի վերաբերյալ կայացրած իրավական ակտում կատարել են փոփոխություն»:
 
Թեմայի առնչությամբ կառավարության կողմից որևէ մեկնաբանություն չի եղել, և իրավաբանը վստահ է՝ չի էլ լինելու. «Այս կառավարության գործունեությունը երկու տարուց ավելի իրավական ոլորտում տրամաբանական գործողությունների շրջանակից այնքան է դուրս եկել, որ ներկա պահին կառավարության գործունեության կամ անգործության վերաբերյալ որևէ դիտարկում չեմ կարող անել»,- եզրափակեց Հայրապետյանը:
 
Արփինե Հակոբյան