Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Պուտինը պատրաստել է զորքը Բելառուս մտցնելու համար

Ռուսաստանը Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի խնդրանքով պատրաստել է իրավապահ զորք, որպեսզի հարկ եղած դեպքում այն ուղարկի Բելառուս, հայտարարել է ՌԴ նախագահ Պուտինը Ռոսիա հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: ՌԴ նախագահը նշել է, թե առայժմ չկա դրա կարիքը, բայց զորքը պատրաստ է, եթե ցուցարարներն անցնեն սահմանն ու սկսեն ավազակություն:

Թե ինչու՞ պետք է Բելառուսում արդեն տեւական ժամանակ բացառապես խաղաղ ցույց իրականացնող հանրությունը դիմի ավազակության, թերեւս հայտնի է միայն Պուտինին: Ըստ ամենայնի, Բելառուսի հանրությանը հարկ է բազմապատկել զգոնությունը, քանի որ ՌԴ նախագահի հայտարարության մեջ ակնառու է սադրանքի հավանականության էական ռիսկ:

Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահն ըստ երեւույթին էապես բարձրացնում է Բելառուսում տեղի ունեցողի գինը: Դրանում նշանակալի դեր է խաղում այն, որ Արեւմուտքն էլ զգալիորեն բարձրացրել է ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Նավալնու գինը: Ինչպես հայտնի է, Նավալնին օրեր առաջ առողջական վիճակի կտրուկ անկումով եւ գիտակցության կորստով հոսպիտալացվել էր: Նավալնին տեղափոխվեց Բեռլին, որտեղ հոսպիտալային ուսումնասիրությունից հետո հաստատեցին, որ նրան թունավորել են:

Կրեմլը հերքում է, թե որեւէ առնչություն է ունեցել Նավալնու հետ կատարվածին կամ ունեցել է որեւէ շահագրգռություն: Միաժամանակ, Արեւմուտքն ուժգնացնում է ճնշումն ու արդեն քննարկում Նավալնու գործի առիթով Ռուսաստանի հանդեպ պատժամիջոց կիրառելու հարցը:

Բելառուսն ու Նավալնին «զարգանում» են զուգահեռաբար: Բելառուսի շուրջ իրողություններում ակնառու դարձավ, որ Պուտինն այդ տարածքը դիտարկում է Արեւմուտքին «քաղաքական առեւտրի» ներքաշելու յուրօրինակ խայծ: Դա կարծես թե ստացվում էր: Այդ ֆոնին Նավալնու առողջական վիճակի կտրուկ վատթարացումը, որը թվում է բերում է Կրեմլի հանդեպ միարժեք մեղադրանքի կամ առնվազն կասկածի, կարծես թե այդքան էլ միարժեք չէ:

Կրեմլին ինչու՞ էր պետք թունավորել Նավալնուն: Հետո նրան Արեւմուտք բաց թողնելու եւ դրա դիմաց նոր պատժամիջոցների սպառնալիք ստանալու համա՞ր: Այն դեպքում, երբ Պուտինին օդ ու ջրի պես պետք են հենց տարածքներ եւ թեմաներ, որոնք թույլ կտան Արեւմուտքի հետ բանակցել կամ «առեւտուր» անել ղրիմ-ուկրաինական պատժամիջոցների ծանրությունը թեթեւացնելու համար: Բելառուսն այդ իմաստով ՌԴ նախագահը փորձում էր վերածել նոր տարածքի: Բայց, Նավալնու առողջությունը կարծես թե որոշակի խառնել է խաղաքարտերը, եւ Պուտինը ստացել է պատժամիջոցների նոր սպառնալիք: Ըստ ամենայնի, այդ ֆոնին նա որոշում է Բելառուսի հարցում բարձրացնել գինը, որպես Նավալնու հարցում արեւմտյան ճնշումների «հակաթույն», հայտարարելով, որ մտադիր է Բելառուսում կիրառել զորք: