Հայաստանում որոշվել է «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի լավագույն «Աթլետը»
ՀՀ պաշտպանության նախարարության Իջևան քաղաքի ռազմամարզական համալիրում և լեռնային զորավարժարանում «Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառման շրջանակում ավարտվել է «Աթլետ» փուլը՝ ռազմամարզական վարժություններով: Այս մասին հաղորդում է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի կայքը։ Մրցումներն անց են կացվել ռազմամարզական հնգամարտի մրցուղով, որը ձգվում է 1.5-2 կմ՝ կտրտված լեռնատափաստանային տեղանքով՝ դանակների և ձեռքի նռնակների նետմամբ, Կալաշնիկովի ինքնաձիգից երեք թիրախով հրաձգությամբ՝ 150, 250 և 300 մետր հեռավորությամբ: «Աթլետ» ռազմամարզական մրցումների արդյունքների ամփոփումից հետո Ռուսաստանի թիմը հաղթանակ է տարել, երկրորդ տեղում Բելառուսի թիմն է, երրորդ տեղում Հայաստանի մարզիկներն են: «Տեր և տիկին», «Պրոֆեսիոնալ», «Էրուդիտ» և «Աթլետ» փուլերի արդյունքներով առաջատար են Ռուսաստանի զինծառայողները, երկրորդ տեղում առաջատարներից փոքր-ինչ տարբերությամբ, Հայաստանի թիմն է և երրորդ տեղը մասնակիցների պատվավոր ցուցակում զբաղեցնում Է Բելառուսի Հանրապետության թիմը: «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի կրակային պատրաստության «Դիպուկահար» եզրափակիչ փուլն անց է կացվելու օգոստոսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարարության Իջևան քաղաքի լեռնային զորավարժարանում:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու