Դավիթ Տոնոյանի բազմիմաստ կասկածը. Թուրքիան զրկել է Ադրբեջանն իմաստից
Ես պատրաստ եմ հանդիպել, բայց կասկածում եմ, որ իմ ադրբեջանցի գործընկերը կհայտնի այդպիսի ցանկություն, ի պատասխան Մոսկվայում ԱՊՀ եւ Շանհայի գործակցության կազմակերպության հավաքների շրջանակում Զաքիր Հասանովի հետ հանդիպման հնարավորության մասին հարցին պատասխանել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Հայաստանի պաշտպանության նախարարը, ինչպես նաեւ ԱՊՀ եւ Շանհայի գործակցության կազմակերպության անդամ երկրների նախարարները Մոսկվայում հավաքվելու են սեպտեմբերի 4-6-ը: Այնտեղ է լինելու նաեւ Զաքիր Հասանովը: Ընդհանրապես, կլինի՞ Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպման որեւէ նախաձեռնություն Մոսկվայից, մինչ այդ նախաձեռնությանը հավանություն տալու հարցը:
Չի բացառվում, որ հանդիպման պատրաստ լինելու վերաբերյալ նախարար Տոնոյանի պատասխանը վկայում է այն մասին, որ նախաձեռնություն այդուհանդերձ կա, կամ նշմարվում է: Հնարավոր է նաեւ, որ ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն այդպիսի հնարավորությունը շոշափել է Մոսկվայում Դավիթ Տոնոյանի, եւ երկու օր անց Բաքվում Հասանովի հետ հանդիպմանը:
Այստեղ համաձայնության հարցը եւ դրա վերաբերյալ Տոնոյանի կասկածը ունի թերեւս խորքային առումով ավելի լայն համատեքստ եւ շերտեր, քան Հասանովի պատրաստ լինել-չլինելը: Խնդիրը ընդհանրապես Ադրբեջանի պաշտպանության նախարարի լինել-չլինելն է: Իհարկե, ոչ ֆիզիկական գոյության իմաստով: Գոյության իմաստի խնդիր Ադրբեջանի պարագայում առաջացել է քաղաքական իմաստով, եւ ոչ միայն պաշտպանության նախարարի, այլ թերեւս պետական համակարգի ամբողջապես: Այդ խնդիրը առաջացրել է Թուրքիան, իհարկե, իրավիճակը կամ անհրաժեշտությունը ստեղծել է հայկական բանակը՝ Տավուշում:
Տավուշի ռազմական պարտությունից հետո Անկարան շտապեց յուրացնել Ադրբեջանը, թերեւս այդ պարտության ռազմա-քաղաքական շղթայականությունը ինչ-որ իմաստով արգելակելու համար: Դրանից մոտ մեկ ամիս անց Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարեց, որ Անկարան Բաքվին իր լայնածավալ աջակցությամբ արցախյան հակամարտության կողմ է: Հատկանշական է, որ դա տեղի ունեցավ Շոյգուի Բաքու այցից հետո: Այլ կերպ ասած, Անկարան հայտարարեց, որ Բաքվի հետ խոսելն այդ իմաստով այլեւս անիմաստ է եւ ավելորդ՝ պետք է խոսել իրենց հետ:
Ահա այդ հանգամանքն է թերեւս Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին թույլ տալիս կասկած հայտնել, թե Հասանովը կարող է պատրաստ լինել հանդիպման: Պարզապես, Հայաստանի նախարարը այդ կասկածը հայտնում է հնարավորինս դիվանագիտական ձեւակերպումով: Առավել եւս, որ այդ իմաստով Դավիթ Տոնոյանը տավուշյան հաղթանակին հաջորդող շրջանում կազմել է հայկական դիվանագիտության այսպես ասած զուգահեռ գիծը՝ մեծ ինտենսիվությամբ ընդունելով Հայաստանում հավատարմագրված տարբեր երկրների դեսպանների ու ռազմական կցորդների, տարբեր ֆորմալ առիթներով:
Այդ տեսանկյունից տավուշյան ռազմական գործողություններից հետո Երեւանը գործի է դրել արտաքին երկգիծ քաղաքականություն՝ ռազմական դիվանագիտության ընդգծված բաղադրիչով, որը, իր վրա վերցնելով մեծ ինտենսիվություն, առավել հանդարտ եւ անկաշկանդ, ավելորդ մթնոլորտային լարումից զերծ միջավայր է ապահովում ԱԳՆ դիվանագիտական ուղղության համար:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու