Հայտնաբերվել է մեծ քանակությամբ թմրամիջոց ու զենք զինամթերք
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էին օպերատիվ տվյալներ, որոնք իրացվեցին սեպտեմբերի 2-ին:
Հարուցված քրեական գործի շրջանակում մայրաքաղաքի Ղափանցյան փողոցի տներից մեկում կատարված խուզարկությանը մասնակցեցին նաև Արաբկիրի քննչական բաժնի ծառայողները, Արաբկիրի քրեական հետախույզներն ու ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության շնավարժները:
40 և 37 տարեկան եղբայրներին պատկանող տնից ու բակից հայտնաբերվեցին մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու զենք-զինամթերք: Մասնավորապես` առգրավվել են 0,4 գրամ կոկաինի, 1,5 գրամ հերոինի, 8,4 գրամ ափիոնի, 5,8 գրամ մեթամֆետամինի և 554,8 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներ, մոտ 1200 գրամ մեթադոնի դեղահաբեր, 5 միլիլիտր քացախաթթվի անհիդրիդի նմանվող զանգված, լորազեպամի՝ 29, տրամադոլի՝ 38, և պրեգաբալինի 15 հոգեմետ դեղահաբ:
Հարուստ էր նաև առգրավված զենք-զինամթերքի տեսականին: «Դեռինջեր» տիպի՝ երկու, «Պարմա» և նագան տիպի մեկական ատրճանակ, ինքնաձիգ, «ՌԳԴ» տիպի նռնակ, տարատեսակ 333 փամփուշտներ:
Նշանակվել են դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննություններ: Եղբայրներից մեկը ձերբակալվել է, ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուսին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...