Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Վերին Լարսի անցակետում Հայաստանի թվով 24 քաղաքացիներ քնում ու արթնանում են մեքենաների մեջ

SHAMSHYAN.com-ն ահազանգ է ստացել Ռուսաստանի Դաշնության Վերին Լարսի անցակետում մի քանի օր շարունակ գտնվող Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներից, ովքեր հայտնել են, որ ցանկացել են սեփական մեքենաներով վերադառնալ հայրենիք, սակայն սահմանը հատել չեն կարողանում: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում` Վարդան Կյուրեղյանն ասում էր. «Մի խումբ ՀՀ քաղաքացիներ, ՌԴ-ի տարբեր քաղաքներից, որոշեցինք մեքենաներով գալ Հայաստան, քանի որ լսել էինք, որ սեպտեմբերի 1-ից սահմանները բացվելու են: Դիմեցինք դեսպանատան ներկայացուցչին, բայց մեզ առաջարկում են մի տարբերակ միայն՝ ինքնաթիռով ու չարտերային թռիչքով, բայց մենք ինքնաթիռի տոմսի գումար չունենք, եթե ունենայինք, ինքներս կգնեյինք ու կթռնեինք Հայաստան: Մեզ հետ մարդիկ կան, ովքեր առողջական խնդիրներ ունեն և չեն կարող ինքնաթիռ նստել: Բացի սա, մեր մեքենաները, մեր գույքը ո՞ւմ թողնենք, որ ինքնաթիռով էլ գանք»,- ասաց նա, նշելով, որ դեսպանատնից միայն այդ պատասխանն են տվել. «Էստեղի դեսպանատունը թքած ունի մեզ վրա»: Քաղաքացու խոսքով՝ Լարսի անցակետում ներկայումս ՀՀ 24 քաղաքացի կա՝14 մեքենաներով, ովքեր այդտեղ են սեպտեմբերի 1-ից. «Մենք այստեղ ապրելու փող չունենք, մեզ ինքնաթիռի 13․000 ռուբլի արժողության տոմս են առաջարկում, սրան էլ գումարած մեքենաների փոխադրումը Հայաստան, բայց եթե էդքան գումար ունենայինք, չէինք հասնի այստեղ: Ահագին ամիսներ չենք աշխատել կարանտինի պատճառով, աշխատավարձ չենք ստացել, անելանելի վիճակ է մոտներս»: «Այստեղ վրացիներն ասում են, որ ՀՀ կառավարությունը չի բանակցում Վրաստանի հետ, իսկ եթե բանակցեն, մենք ձեզ ավտոբուսներով կտանենք: Մենք պատրաստ ենք՝ մի 150 դոլլար էվակուատորի ու 1000 ռուբլի մեզ՝ մինչև Բագրատաշեն հասցնելու համար հավաքենք վճարենք, բայց ավել գումար չենք կարող: Ամսի 1-ից այստեղ ենք, ձեռքներս էլ գումար չի մնացել: 2 օր առաջ մեզ մոտ եկավ Արամ Թանանյանը, ներկայացավ Ռոստովի դեսպանատան ներկայացուցիչ, ասաց՝ իր օգնականի հետ կապվենք, օգնական էլ ասաց՝ թե դիմում են ուղարկել Վրաստանի դեսպանատուն, բայց պարզվեց՝ սուտ է, իրենք ոչ մի գրություն չեն ուղարկել Վրաստան»: «Սա քաղաքական բնույթ չի կրում, մենք կառավարության դեմ բան չունենք, բայց երեկ Արամ Թանանյանը լրատվամիջոցներից մեկին ասել է, թե այստեղի քաղաքացիները հրաժարվել են կառավարության առաջարկից, բայց նույն պարոն Թանանյանը չի մանրամասնել, թե ինչ են առաջարկել քաղաքացիներին ու ինչու ենք հրաժարվել»