Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Աշխարհաքաղաքական շահերի հակամարտություն. Դավիթ Տոնոյանի խոսքը Մոսկվայում

Հարավկովկասյան տարածաշրջանում վերջերս նկատվում է հակասությունների սրում, ինչը որոշ երկրների հավակնությունների ընդլայնման հետևանք է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Մոսկվայում ԱՊՀ, Շանհայան համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) և ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստի իր ելույթում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Մեր տարածաշրջանում դինամիկ զարգացող ռազմաքաղաքական իրադարձությունները կարելի է բնութագրել որպես աշխարհաքաղաքական շահերի հակամարտություն, որի առանցքային գործոնն անվտանգության ընդհանուր տեսլականի, ինչպես նաև ռիսկերի նվազեցման մեխանիզմների բացակայությունն է: Տարածաշրջանային հակամարտությունները ուժային լուծում չունեն, և Հայաստանի համար անընդունելի է թե ռազմական հռետորաբանությունը, թե այդ հակամարտություններում նոր պետությունների ներգրավման փորձերը՝ հետագայում տարածաշրջանում իրավիճակի սրմամբ»,- նշել է Տոնոյանը։

Նախարարն ընդգծել է, որ տարածաշրջանում ռուսական ներկայությունը, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմաքաղաքական համագործակցության խորացումը կարևորագույն զսպող գործոն են, որոնք նպաստում են տարածաշրջանային կայունության և անվտանգության պահպանմանը։

Տոնոյանի խոսքով՝ ՀՀ ռազմավարական շահերի ոլորտի տիրույթում է ոչ միայն կովկասյան տարածաշրջանը, այլ ՀԱՊԿ պատասխանատվության ողջ գոտին, ինչպես նաև Մերձավոր Արևելքն ու Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանը։ Ելնելով դրանից՝ Հայաստանը շահագրգռված է նշված տարածաշրջաններում խաղաղության և կայունության պահպանմամբ։

«Ստեղծված պայմաններում առանձնահատուկ կարևորություն է ստանում բազմակողմ պաշտպանական համագործակցության հետագա խորացման և ընդլայնման հարցը, ընդ որում, առաջին հերթին ԱՊՀ-ն, ՇՀԿ-ն եւ ՀԱՊԿ կազմակերպությունների անդամ պետությունները», – ընդգծել է նախարարը։

«Մեր աշխարհն ավելի փոխկապակցված է դարձել, ցանկացած անկայունություն այս կամ այն տարածաշրջանում հղի է բացասական հետևանքներով ամբողջ աշխարհում։ Այլ կերպ ասած՝ ժամանակակից պայմաններում տարածաշրջանային անվտանգությունն անհնար է ապահովել «ինքնավար կերպով»՝ գլոբալ անվտանգության համակարգի շրջանակներից դուրս։ Տարածաշրջանային ցանկացած խնդիրների սրումը ամենաուղղակի կերպով ազդում է ընդհանուր միջազգային անվտանգության վրա։ Դա վերաբերում է ոչ միայն ռազմաքաղաքական հարցերին, այլև պանդեմիային, որը, ինչպես ցույց տվեց երկրների մեծամասնության փորձը, վերաճեց անվտանգության համընդհանուր խնդրի»,- ասել է Տոնոյանը։

Նախարարն ընդգծել է, որ միջազգային հանրության գլխավոր խնդիրը կայուն խաղաղության կառուցումն է, որը հիմնված է տարածաշրջանային աշխարհաքաղաքական հավակնություններ պարտադրելու միջոցով անկայունության նոր օջախների ստեղծումը բացառելու վրա։

«Մենք ելնում ենք նրանից, որ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների՝ առանց շեղումների պահպանումը առանցքային դեր է խաղում հակամարտությունների կանխման գործում։ Հայաստանի Հանրապետությունը մշտապես հանդես է եկել միջազգային իրավունքի և ազատ ընտրության իրավունքի, միջազգային անվտանգության ողջամիտ գլոբալիզացիայի և ճարտարապետության նորմերի համարժեք կիրառման օգտին։ Այդպիսով՝ հիմնվել ենք քաղաքականությունից և մաքսիմալիստական մոտեցումներից, ինչպես նաև ատելության հռետորաբանությունից և ռազմատենչ հայտարարություններից զերծ մնալու վրա»,- նշել է Տոնոյանը: