Նիկոլ Փաշինյանը Չինարիում գրեթե կրկնել է մոտ մեկ տարի առաջ ասած այն միտքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ, եղել է սահմանամերձ գյուղերում, ապա Բերդում մասնակցել է «Երևանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնի բացմանը։
Նա իր ելույթներում խոսել է մարզում ասֆալտապատման աշխատանքների, բազմամարդ մի ընտանիքի համար տուն կառուցելու, գյուղերում տանիքները նորոգելու մասին։ Իսկ Չինարիում գրեթե կրկնել է մոտ մեկ տարի առաջ ասած այն միտքը, թե «աղքատությունը ձեր գլխում է»։
Նա ասել է․ «Մենք մեր խեղճությունը պետք է հաղթահարենք: Ու սա է այսօրվա ամենակարևոր իմաստը: Որովհետև հաղթած ժողովուրդը պետք է ինքն իր ներսում սկսի ապրել որպես հաղթանակած: Դա սեղանի պարունակության հետ կապ չունի, դա գրպանի պարունակության հետ կապ չունի: Դա, առաջին հերթին, հոգեվիճակն է: Այդ հոգեվիճակը որ գալիս է, մնացածը հերթով կկարգավորվի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու